Մատչելի հղումներ

՝՝Ռուսաստանն է պատասխանատու ուկրաինական պատերազմի համար՛՛. ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ


՝՝Ռուսաստանն է պատասխանատու ուկրաինական պատերազմի համար՛՛. ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ
please wait

No media source currently available

0:00 0:01:26 0:00

Ռուսաստանն է պատասխանատու արեւելյան Ուկրաինայում ՝՝իսկական պատերազմի՛՛ համար։ Այս հայտարարությամբ է կիրակի օրը հանդես եկել Ուկրաինայում ԱՄՆ-ի նորանշանակ հատուկ դեսպանորդ Քուրթ Վոլքերը։

Վոլքերը, որը Պետդեպարտամենտի կողմից այս ամսվա սկզբին էր նշանակվել որպես դեսպանորդ՝ արդեն երեք տարի շարունակվող ու 1Օ հազար մարդկային կյանք խլած մարտերը դադարեցնելուն ուղղված բանակցություններ անցկացնելու համար, Ուկրաինա է ժամանել այն նույն օրը, երբ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսային զրույցներ էր անցկացրել Ռուսաստանի, Գերմանիայի ու Ֆրանսիայի իր պաշտոնակիցների հետ։


Վոլքերի խոսքերով, ՝՝Մենք տեսանք այն, ինչ տեղի ունեցավ։ Մենք հասկանում ենք այս հակամարտությունը սկսելու պատճառները։ Տեսնում ենք, թե ինչպես է այն զարգանում ու շարունակվում։ Այդ պատճառով կարեւոր է, որ Միացյալ Նահանգներն ավելի ներգրավվի հարցը լուծելու գործընթացներում, փորձի գտնել ռազմավարական հեռանկարները փոփոխելու ուղիներ, որպեսզի կատարենք առաջընթաց քայլ՝ Ուկրաինայի տարածքը վերականգնելու համար՛՛։
Վոլքերի այցը համընկավ արեւելյան Ուկրաինայում լարվածության սրման հետ։ Մեկ շաբաթվա ընթացքում այստեղ առնվազն 11 մարդ է զոհվել։

ԱՄՆ-ի Կոնգրեսը ծրագրում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սկսելու օրենսդրության շուրջ այս շաբաթ անցկացնել քվեարկություն՝ անցյալ տարի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում միջամտություն ցուցաբերելու եւ 2Օ14 թվականին Ուկրաինայից Ղրիմի թերակղզին բռնազավթելու պատճառով։

Facebook Forum

XS
SM
MD
LG