Մատչելի հղումներ

Թուրքիայի իշխանություններն ընդդեմ անկախ մամուլի


Activists, one holding today's copy of the Cumhuriyet newspaper, march to a court in Istanbul, July 24, 2017, protesting against the trial of journalists and staff from the newspaper, accused of aiding terror organizations.
Activists, one holding today's copy of the Cumhuriyet newspaper, march to a court in Istanbul, July 24, 2017, protesting against the trial of journalists and staff from the newspaper, accused of aiding terror organizations.

Հուլիսի 24-ին սկսվել է թուրքական ընդդիմադիր թերթի 17 աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Վերջիններս մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու մեջ: Իշխանության ընդդիմախոսներն այս մեղադրանքները դիտարկում են որպես ազատ խոսքի սահմանափակման հերթական փորձ:

«Մամուլը հնարավոր չէ լռեցնել» բացականչում են Ստամբուլի դատարանի մոտ հավաքված բողոքարարները, ովքեր բողոքում են ընդդեմ «Cumhuriyet» թերթի աշխատակիցների դեմ հարուցած գործի:

«Cumhuriyet»-ն այս պահին երկրի միակ անկախ լրատվամիջոցներից է: Դա է պատճառը, որ այս լրագրողների դեմ գործեր են հարուցված: Այս լրագրողների նկատմամբ ահաբեկչության մեջ անհեթեթ մեղադրանքներ են առաջ քաշվել: Նրանց տեղը բանտում չէ, ուստի մենք այստեղ ենք եկել՝ կոչ անելու, որ նրանք ազատ արձակվեն, ինչպես նաև ազատ արձակվեն բոլոր մնացած թուրք լրագողները»,- ասում է «Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչ Յոհան Բիհրը:

Թերթի աշխատակիցների նկատմամբ առաջադրվել են տարբեր մեղադրանքներ, որոնք նախատեսում են մինչև 43 տարվա ազատազրկում: Մեղադրվողների շարքում են Թուրքիայի հայտնի լրագրողներ, որոնց մեղադրում են նախագահ Էրդողանին վիրավորելու մեջ:

«Մեր լրագրող ընկերները ձերբակալված են իրենց պատրաստած նյութերի համար: Նրանց մեղադրման համար օգտագործվել է ամենահարմար առիթը՝ Ֆեթուլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպությունը»,- նշում է ընդդիմադիր պատգամավոր Բարիս Յարկադասը:

Ըստ հարուցված քրեական գործի, «Cumhuriyet» թերթը օգտագործվել է Ֆեթուլահ Գյուլենի կողմից՝ ահաբեկչական կազմակերպության գործունեությունը քողարկելու համար: Թերթը հերքում է իր աշխատակիցների նկատմամբ առաջ քաշված մեղադրանքները:

Facebook Forum

XS
SM
MD
LG