Մատչելի հղումներ

Էրդողանը ժամանեց Դոհա


Qatar Turkey
Qatar Turkey

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այցով ժամանել է Քաթար՝ նպատակ ունենալով հաշտության եզրեր գտնել Պարսից ծոցի երկրների միջև ծագած ճգնաժամում:

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնն ու Եգիպտոսը խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ և պատժամիջոցներ կիրառել ՝ մեղադրելով Դոհային ահաբեկչությանն աջակցելու մեջ: Քաթարը հերքում է մեղադրանքները:

Մեղադրող երկրները պահանջում են նաև, որ Քաթարը վերացնի իր տարածքում թուրքական ռազմակայանը, սառեցնի իր հարաբերություններն Իրանի հետ և փակի «Ալ-Ջազիրա» հեռուստակայանը: Իր հերթին տարածաշրջանային երկրներից Քուվեյթը ևս փորձում է հանդես գալ միջնորդական առաքելությամբ՝ ճգնաժամը հաղթահարելու համար:

Թուրքիայի և Քաթարի միջև կապերը հիմնվում են ընդհանուր գաղափարախոսության վրա՝ հաշվի առնելով Թուրքիայում իշխող կուսակցության իսլամիստական արմատները: Դոհան հանդիսանում է «Մահմեդական եղբայրություն» խմբավորման հիմնական աջակիցը, որը մի շարք այլ արաբական պետությունների կողմից դիտարկվում է որպես ահաբեկչական կազմակերպություն:

Էրդողանի այցը Քաթար շարունակվում է:

Facebook Forum

XS
SM
MD
LG