Ուրբաթ օրը 6,7 բալանոց երկրաշարժ է գրանցվել Հունաստանի Կոս կղզում, որի արդյունքում զոհվել է երկու մարդ, հարյուրից ավելին՝ վիրավորվել:
Կղզում ընթանում են փրկարարական աշխատանքներ:
«Մենք քնած էինք արդեն, երբ սկսվեց երկրաշարժը: Արթնանալուն պես մի պահ չէինք հասկանում, որտեղ ենք գտնվում: Երբ փորձեցինք դուրս վազել, հատակն ու պատերը ցնցվում էին: Այնուհետև ամեն ինչ դադարեց»,- ասում է կղզում հանգստացող Հանա Ռայթը:
ԱՄՆ-ի երկրաբանական հետազոտության գործակալության տեղեկությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Էգեյան ծովում՝ թուրք-հունական սահմանային գոտում:
Տեղեկություն չկա Թուրքիայում զոհերի և ավերածությունների վերաբերյալ, սակայն իշխանությունները զգուշացրել են բնակչությանը հնարավոր նոր ցնցումների մասին: Բազմաթիվ մարդիկ գիշերն անցկացրել են դրսում:
Facebook Forum