Մատչելի հղումներ

Հայաստան է այցելել ամերիկյան բարձրաստիճան պատվիրակությունը


Yerevan, Armenia
Yerevan, Armenia

Ինչպես փոխանցում է ՀՀ արտգործնախարարությունը, հուլիսի 21-ին Հայաստան է այցելել ԱՄՆ արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությունը՝ Առևտրի հանձնակատարի տեղակալ Դեն Մուլանիի գլխավորությամբ: Պատվիրակությունը հանդիպել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ արտգործնախարարը նշել է, որ քառորդ դարը բոլորած հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Նա համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով դրանք նոր լիցք կստանան:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ Առևտրի հանձնակատարի տեղակալն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կարևորում են Հայաստանի հետ բազմակողմանի փոխգործակցության զարգացումը և առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը։

Զրուցակիցները ջերմությամբ վերհիշել են 2015թ. Վաշինգտոնում կայացած հանդիպումը և ՀՀ նախագահի ներկայությամբ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումը։

Էդվարդ Նալբանդյանն ու Դեն Մուլանին քննարկեցին նաև Հայաստան - ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Երկուստեք կարևորվեց առևտրատնտեսական ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հետագա խորացմանը։

Facebook Forum

XS
SM
MD
LG