Մատչելի հղումներ

Ռուսաստանի հետ Թրամփի ընտրարշավի կապերի շուրջ հետաքննությունը դեռ երկար է շարունակվելու


Ռուսաստանի հետ Թրամփի ընտրարշավի կապերի շուրջ հետաքննությունը դեռ երկար է շարունակվելու
please wait

No media source currently available

0:00 0:02:08 0:00

Շատերն են այսօր զարմանալի համարում Ջեֆ Սեշընզի հայտարարությունն այն մասին, թե ինքը շարունակելու է իր աշխատանքը որպես ԱՄՆ-ի արդարադատության նախարար, այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը նրան նախորդ օրն էր ենթարկել շատ սուր քննադատության:


Մամուլի վերջին ասուլիսներից մեկի ժամանակ ԱՄՆ-ի արդարադատության նախարար Ջեֆ Սեշընզը, որը համարվում է նաեւ երկրի գլխավոր դատախազը, հայտարարեց, թե իր պարտականությունները շարունակելու հարցում ինքը չի տեսնում խնդիրներ:

Այս հայտարարությունն անսպասելի էր շատերի համար, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը դրանից միայն մեկ օր առաջ էր սուր քննադատության ենթարկել նրան’ Ռուսաստանի հետ կապված հետաքննության ընթացքից իրեն հեռու պահելու համար:

‘’Նյու Յորք Թայմս’’ օրաթերթին Թրամփն ասել էր, ‘’Սեշընզը չպետք է հրաժարվեր հետաքննության շրջանակներում մնալու հնարավորությունից, իսկ եթե պիտի հրաժարվեր, ուրեմն այդ մասին ինձ պիտի տեղյակ պահեր նախապես: Ու ես այդ դեպքում նրա փոխարեն կընտրեի մեկ ուրիշի’’:

Հիշեցնենք, որ հետաքննության արդյունքում պարզվել էր, որ Սեշընզը չբացահայտված մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ: Ու հետաքննությունից հրաժարվելու Սեշընզի որոշումից հետո հարկ եղավ այդ գործով հատուկ հետաքննիչ նշանակել Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ռոբերտ Մյուլլերին:

‘’Նյու Յորք Թայմս’’-ին տված հարցազրույցում Թրամփն ասում է, թե Մյուլլերը չպետք է դիտարկի Ռուսաստանի հետ առնչություն չունեցող ֆինանսական իր միջոցները: Մի հայտարարություն, որը մասնագետները համարում են անհարգի:

Բրուքինգզ հաստատությունից Ուիլյամ Գալստոնի խոսքերով, ‘’Թրամփը, որն իր ընտանեկան բիզնեսն է վարում ամբողջ կյանքի ընթացքում, կարծես թե չի հասկանում իշխանության անկախ մարմինների մասին ԱՄՆ-ի սահմանադրական հիմնական հայեցակարգը: Արդարադատության նախարարը միայն նախագահի մարդը չէ: Նա նախ եւ առաջ Միացյալ Նահանգների իրավապահ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է’’:

Վերադառնալով Թրամփի ամենահին աջակիցներից Սեշընզին’ ասենք, որ նա դեռեւս մայիս ամսին էր ներկայացրել հրաժարականի դիմում, որը Թրամփը մերժել էր:

Իսկ հիմա ինչ ընթացք էլ ստանա այս խնդիրը, շատ քչերն են կարծում, որ այն շուտ կավարտվի: Հաջորդ ամենակարեւոր պահը Սենատում հաջորդ շաբաթ անցկացվելիք լսումներն են, երբ սենատորների հարցերին են պատասխանելու Թրամփի ընտրարշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորոթը, եւ Դոնալդ Թրամփ կրտսերը:



Facebook Forum

XS
SM
MD
LG