Մատչելի հղումներ

‘’Օբամաքեըր’’-ը Թրամփի համար դառնում է սկզբունքային հարց


‘’Օբամաքեըր’’-ը Թրամփի համար դառնում է սկզբունքային հարց
please wait

No media source currently available

0:00 0:02:14 0:00

Հանրապետականների կողմից մեծամասնություն կազմող ԱՄՆ-ի Սենատը եկող շաբաթ եւս մեկ փորձ է կատարելու Օբամաքեըրը կասեցնելու ուղղությամբ: Առողջապահական այս համակարգը չեղարկելու եւ այն մեկ ուրիշ համակարգով փոխարինելու հարցը նախագահ Թրամփի համար այլեւս դարձել է սկզբունքային խնդիր:

Անցնող շաբաթվա ընթացքում Ամերիկայում ցուցարարները շարունակում էին բողոքել հանրապետական կուսակցության կողմից առաջարկվող բժշկական համակարգի դեմ: Նախագահ Թրամփը, որը դեռեւս նախընտրական արշավի ժամանակ էր խոստանում կասեցնել Օբամաքեըրը, այսօր այս հարցը դարձրել է սկզբունքային:
Թրամփը ժամանակին ասում էր հարկավոր է թողնել, որ Օբամաքեըրը պարզապես տապալվի: Նրա կուսակից հանրապետականներն այսօր նպատակադրվել են չեղարկել օրենքը, ինչին դեմ են դեմոկրատները:

Ինչպես նրանցից Չաք Շումերն է ասում, ‘’Պարզապես չեղարկելով ու դրա փոխարեն նոր համակարգ ուժի մեջ չմտցնելով’ խնդիրը մենք տանում ենք դեպի աղետ’’:

Իսկ այս մթնոլորը, երբ հարցը հասել է պատային իրավիճակի, նախագահ Դոնալդ Թրամփի համար կարելի է համարել անհաջողության նկատելի փաստ: Այս կարծիքին է Բրուքինգզ հաստատության վերլուծաբաններից Մոլի Ռեյնոլդզը:

Հարցն այն է, որ հանրապետականները նույնպես ընդհանուր լեզու չեն գտնում Օբամաքեըրը մեկ այլ համակարգով փոխարինելու հարցում: Պահպանողականներն ասում են, թե նոր ծրագիրը բավարար չափով չի վերացնում Օբամաքեըրը: Ավելի չափավորները հայտնում են մտավախություն, որ նոր ծրագրի արդյունքում ավելի քան 20 միլիոն ամերիկացիներ կզրկվեն ապահովագրություններից:

Ստեղծված պատային իրավիճակը կարող է ծանր նստել հանրապետականների վրա: Ինչպես Վիրջինիայի համալսարանի դասախոսներից Քայըլ Քոնդիքն է ասում, ‘’Եթե նախագահի վարկանիշը շարունակի մնալ 40 տոկոսի կամ ավելի ցածր մակարդակի վրա, պատմական փորձի վրա հենվելով, հնարավոր կլինի ասել, որ հանրապետականները հսկայական կորուստ կտան Ներակայացուցիչների պալատի ընտրությունների արդյունքում’’:

Բրուքինգզ հաստատության մեկ այլ վերլուծաբան Մեթյու Ֆիլդերն էլ կարծում է, որ եթե հանրապետականներին չհաջողվի հարթել միմյանց միջեւ առկա տարաձայնությունները, ի վերջո կարող են դեմոկրատների հետ գնալ փոխզիջումային օրենք ընդունելու ճանապարհով. ‘’Այդ դեպքում, Օբամաքեըրի մեջ կիրականացվեն միայն չնչիչ փոփոխություններ’’:

Իսկ քանի դեռ բժշկական համակարգի շուրջ օրենսդիրները չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի, սառեցված վիճակում են մնում Թրամփի կողմից տրված մյուս, այդ թվում’ հարկային բարեփոխումներ անցկացնելու մասին խոստումները:

Facebook Forum

XS
SM
MD
LG