Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահներն ու այլոք իրենց զորակցությունն են հայտնում ՄըքՔեյնին


Հազարավոր քաղաքացիներ և քաղաքական գործիչներ շուտափույթ ապաքինում են մաղթում ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու, 80-ամյա հանրաապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնին, ում մոտ գլխուղեղի քաղցկեղի ագրեսիվ տեսակ էր ախտորոշվել:

Բազմաթիվ քաղաքական գործիչներ շուտափույթ ապաքինման իրենց բարեմաղթանքներն են հղում ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու, Արիզոնա նահանգի սենատոր Ջոն ՄըքՔեյնին, ով ներկայումս պայքարում է քաղցկեղի դեմ:

Ֆինիքսի հանրահայտ Մայո հիվանդանոցի փոխանցմամբ՝ 80-ամյա հանրապետական սենատորը անցյալ շաբաթ վիրահատել է աչքն ու այժմ գտնվում է ապաքինման փուլում: Նշենք, որ ՄըքՔեյնի մոտ հետվիրահատական հետազոտության ժամանակ գլխուղեղի քաղցկեղի ագրեսիվ տեսակ էր ախտորոշվել:

«Բոլորիս համար այս լուրն անսպասելի էր և վրդովեցնող: Այն ստիպեց մեզ վերանայել մեր առաջնահերթությունները»,- հայտարարել է ԱՄՆ սենատոր Ջոն Քենեդին:

Մաքքեյնի բժիշկը «բավականին դրական» է գնահատել սենատորի հետվիրահատական ապաքինումը: Թեպետև նա չի նշել, թե սենատորը երբ կկարողանա ներկայանալ Կոնգրես՝ Վաշինգտոնի օրենսդիրներն անհամբերությամբ սպասում են նրա վերադարձին:

«Մեր աղոթքներն ու մտքերը սենատորի հետ են, և դուք գիտեք, որ մենք արդեն կապ ենք հաստատել նրա հետ: Դուք նաև գիտեք, որ նա ասել է, որ ցանկանում է վերադառնալ, քանի որ չի դադարում մտածել Սենատի և աշխատանքի մասին: Նա պարզապես այդպիսին է՝ իրական հերոս, ազգային հերոս», - հայտարարել է սենատոր Ջոն Հովենը:

Հիշեցնենք, որ Վիետնամի պատերազմի հերոս Ջոն ՄըքՔեյնը, ով արդեն 30 տարուց ավել իր ծառայությունն է մատուցում ԱՄՆ-ի Սենատում, բազմաթիվ առողջական խնդիրներ է հաղթահարել:

Հազարավոր քաղաքացիներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ԱՄՆ գործող և նախկին նախագահներ Դոնալդ Թրամփն ու Բարաք Օբաման, Բիլ Քլինթոնն ու Ջորջ Բուշ ավագը Թուիթերյան հաղորդագրություններում իրենց զորակցություն են հայտնել 80-ամյա սենատորին.

«Քաղցկեղը չգիտի, թե ում դեմ է ելել: Գրողի ծոցն ուղարկիր այդ ամենը, Ջո՛ն», - նշել է Բարաք Օբաման:

«Ւնչպես նա ապացուցել է իր կյանքի ընթացքում, Ջոն ՄըքՔեյնի համար անհաղթահարելի ոչինչ չկա: Լավագույն մաղթանքներով, շուտափույթ ապաքինում եմ մաղթում», - գրել է Բիլ Քլինթոնը իր ուղերձում:

«Ջոն ՄըքՔեյնը ամուր մարդ է: Ջոնը, Սինդին, նրանց հիանալի երեխաներն ու ընտանքիը իմ մտքերում են այս գիշեր», - նշել է Հիլարի Քլինթոնն Թուիթերյան իր գրառումում:

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն իր հաղոդրագրության մեջ գրել է, - «Ջոնն ու ես 40 տարվա ընկերներ ենք: Նա բազում դժվարություններ է հաղթահարել Աստծո կամոք: Նա ամուր մարդ է ու սա էլ կհաղթահարի:

«Ջոն ՄըքՔեյնը հերոս է՝ ամենահարգարժան սենատորներից մեկն ու իմ ընկերը: Մեր ժողովրդի հույսն ու աղոթքները նրա և նրա ընտանիքի անդամների հետ են», - իր հերթին նշել է ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու, սենատոր Բեռնի Սանդերսը:

«Սենատոր Ջոն ՄըքՔեյնը միշտ էլ մարտիկ է եղել: Ես ու Մելանյան աղոթում ենք նրա համար: Արագ առողջացիր»,-ասել է 71-ամյա Դոնալդ Թրամփը:

XS
SM
MD
LG