Մատչելի հղումներ

Նախագահ Դոնալդ Թրամփի անցած 6 ամիսները


Նախագահ Դոնալդ Թրամփի անցած 6 ամիսները
please wait

No media source currently available

0:00 0:02:53 0:00

Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի նախագահն է արդեն վեց ամիս։ Նախընտրական արշավի ընթացքում տրված ո՞ր խոստումներն է նա կատարել, կամ կատարել կիսատ, եւ ո՞ր խոստումներն են մնացել որպես խոստում։

Մինչեւ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների օրը Դոնալդ Թրամփին հաջողվեց իր բարձրագոչ կոչերով, հայտարարություններով ու խոստումներով իր կողմը գրավել ամերիկացի ընտրողների մի հոծ զանգվածի, այն զանգվածին, որը տարիներ շարունակ ունենալով դժգոհության առիթներ, ուզում էր տեսնել նոր ուղղություն, նոր ուժ ու նոր մոտեցումներ։ Սակայն արդյո՞ք անցած 6 ամիսներին Թրամփը կատարել է իր խոստումները, կամ գոնե դրանց մի մասը։

Եթե խոսքն Իրանի մասին է, պետք է ասել՝ ոչ։ Մինչեւ նախագահի պաշտոնը ստանձնելը Թրամփը հայտարարում էր, թե Իրանի հետ կնքված միջուկային գործարքը երբեւէ ստորագրված ամենահիմար գործարքն է եղել։ Սակայն նախագահի պաշտոնում Թրամփնը ստորագրեց միջուկային այդ գործարքն ուժի մեջ պահելու մասին երկու փաստաթուղթ։

Եթե Թրամփը ՆԱՏՕ-ն ամեն առիթով անվանում էր ՝՝հնացած կառույց՛՛, ապա նախագահի պաշտոնում հայտարարեց, թե ՝՝Ժամանակին ես ասել եմ, որ ՆԱՏՕ-ն հնացած է։ Սակայն այսօր հնացած չէ՛՛։

Թե ինչ էր փոխվել այդ կառույցում, բացի կենտրոնակայանի նոր շենքից, նա այդպես էլ չասաց։
Թրամփը հակադարձել է Օբամայի երեք նախաձեռնություններին՝ սահմանափակելով ներգաղթը ու դուրս բերելով Միացյալ Նահանգները բազմակողմ երկու՝ Միջխաղաղօվկիանոսյան գործընկերություն եւ Կլիմայի հարցով Փարիզի պայմանագրերից։
Նա հայտարարում էր, թե Փարիզի պայմանագիրն արդար պայմանագիր չէ։՝՝Այն լիովին անարդար է Միացյալ Նահանգների համար՛՛, ասում էր նա։
Սակայն Մեծ քսանյակի երկրների կողմից ճնշումների արդյունքում Թրամփը հայտարարեց, թե կարող է փոխել իր միտքն այդ ուղղությամբ։ Նրա խոսքերով, ՝՝Ինչ որ մի բան կարող է տեղի ունենալ՝ կապված Փարիզի համաձայնագրի հետ։ Կտեսնենք՛՛։

Նախընտրական եւ նախագահության շրջաններում արված իրար հակասող հայտարարություններ, որոնք, ըստ վերլուծաբանների, միջազգային ասպարեզում դառնում են տարակուսանքի պատճառ։
Նրանցից Միջազգային հարաբերությունների խորհուրդ վերլուծական կենտրոնի աշխատակից Չարըլզ Քուփչանի խոսքերով, հարցականի տակ են դրվում ամերիկյան արժեքները։ ՝՝Ու եթե այս ամենն առաջ ընթանա շատ ազգայնական ու պոպուլիստական ուղղությամբ՛՛, ասում է նա, ՝՝չորս տարի անց վստահության մեջ լուրջ քայքայման ականատեսներ կդառնանք, այն վստահության, որը պաշտպանել է միջազգային կարգն ու կայունությունը՛՛։

Այս պահին, գոնե, Թրամփն իր քաղաքականությունը ստիպվա՛ծ մոտ է պահում Օբամայի քաղաքականությանը։ Իրանի հարցով հաշվի է առնում ծանրակշիռ մոտեցում ցուցաբերելու իր խորհրդականների խորհուրդները։ Դեպի ԱՄՆ ճամփորդությունները կրճատելու նրա գործադիր հրահանգը հանդիպում է դատարանների ընդդիմությանը։ Իսկ Հյուսիսային Կորեայի հարցում Թրամփը պարզապես հասկանում է, որ Օբամայի պես, ինքը նույնպես չունի այս խնդիրը լուծելու ավելի լավ միջոցներ։

Facebook Forum

XS
SM
MD
LG