Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում ընտրական խախտումներն ուսումնասիրող հանձնախումբը դեռ չի անցկացրել որեւէ հանդիպում


ԱՄՆ-ում ընտրական խախտումներն ուսումնասիրող հանձնախումբը դեռ չի անցկացրել որեւէ հանդիպում
please wait

No media source currently available

0:00 0:02:03 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հիմնել էր խորհրդատվական մի հանձնախումբ, որը հետաքննելու էր ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ընտրական խախտումները։ Սակայն հիմա խնդիրն այն է, որ այս հանձնախումբը դեռեւս չի էլ սկսել իր աշխատանքները։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընտրվելուց հետո հայտարարում էր, որ նախագահական ընտրությունների ժամանակ միլիոնավոր մարդիկ քվեարկել են՝ առանց քվեարկելու իրավունք ունենալու։ Եվ նրանք, ըստ Թրամփի, իրենց ձայնը տվել են միայն իր հակառակորդ Հիլարի Քլինթընին։ Մեղադրանք, որը դեռեւս ոչ մի կերպ չի գտնում ապացույց։ Ընտրական հանձնաժողովների պաշտոնյաներն էլ ասում են, թե իրենք որեւէ կերպ չեն նկատել լուրջ խախտումներ իրենց տեղամասերում։

Փյու հետազոտական հաստատության 2Օ12 թվականի զեկույցի համաձայն, ընտրացուցակներում գրանցված յուրաքանչյուր 8 քվեարկողից մեկի տվյալները հնացած են լինում, եւ որ մահացած մոտ 2 միլիոն մարդու անուն դեռեւս գրանցված է լինում ընտրացուցակներում։ Սակայն ինչպես պրոֆեսոր Ռիք Հեյսընն է ասում, դա չի նշանակում, որ տեղի են ունենում տարածված խախտումներ։
՝՝Չեն եղել դեպքեր, երբ մեկը քվեարկեր իր հարեւանի անունից, կամ որեւէ մեկը, որը քվեարկեր մահացած մարդու անվան տակ։ Նման բաներ պարզապես տեղի չեն ունենում։ Նման օրինակներ մենք չունենք՛՛։

Սպիտակ տունը պնդում է, թե ընտրությունների ժամանակ քվեարկել են նաեւ անձինք, ովքեր այդ պահին չեն ունեցել ԱՄՆ-ի քաղաքացիություն։ Այն այս տեսակետը հենում է 2Օ14 թվականին հրապարակված մի զեկույցի վրա, ըստ որի 2ՕՕ8 թվականի ընտրությունների ժամանակ քվեարկել է մոտ մեկ միլիոն ոչ քաղաքացի։ Սպիտակ տունն անտեսում է այն փաստը, որ աշխատության հեղինակներն ավելի ուշ հայտարարել են, թե իրենց ներկայացրած տվյալները եղել են ուռճացված։

Դեմոկրատ սենատոր Դիք Դըրբինի խոսքերով, ՝՝Հանձնախումբը պիտի փորձի գտնել միջոցներ, որոնք թույլ կտային նախագահ Թրամփին հպարտանալու, որ ինքը հաղթել է ոչ միայն ընտրական կոլեգիաների, այլ նաեւ քվեարկությանը մասնակցած անձանց ձայների թվով։ Խոսքը ՝՝երեք միլիոն այն անօրինական քվեարկողների՛՛ մասին է, որոնց մասին շարունակ խոսում էր Դոնալդ Թրամփը։

Ինչպես Վաշինգտոնից գործող ՝՝Ժառանգություն՛՛ հիմնադրամի անդամներից Ջեյսոն Սնիիդն է ասում, Թրամփի հիմնած հանձնախումբը իր աշխատանքների սկզբնական փուլում է, ու մինչ այժմ չի անցկացրել եւ ոչ մի նիստ։

XS
SM
MD
LG