Մատչելի հղումներ

Քաղաքական պայքար «Պատրաստված է Ամերիկայում» կարգախոսի ներքո


Trump
Trump

Սպիտակ տան առջև կազմակերպվել է ԱՄՆ-ի բոլոր նահանգներից ամերիկյան արտադրության ապրանքների ցուցադրում:

Ցուցադրությունը կազմակերպվել է ի պատիվ նախագահ Թրամփի ստորագրած հրամանագրի, որը հուլիսի 17-ը հռչակում է «Պատրաստված է Ամերիկայում» կարգախոսի ներքո օր: Վարչակազմը վերացրել է որոշ կանոնակարգեր՝ կապված տեղական արտադրության սահմանափակումների հետ:

«Տասնյակ տարիներ Վաշինգտոնը թույլ էր տալիս օտար երկրներին խլել միլիոնավոր աշխատատեղեր ամերիկացիներից անարդար առևտրային գործունեության միջոցով: Սպասեք և կտեսնեք, դուք բոլորդ շատ երջանիկ եք լինելու»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Դեմոկրատները քննադատել են նախագահի այս նախաձեռնությունն՝ այն անվանելով «կեղծավորության դրվագ»:

«Եթե քարոզում ես ինչ-որ մի բանի օգտին, սկսիր քեզանից: Թրամփի փոխկապներն ու շապիկները արտադրվում են Չինաստանում, իսկ Թրամփի կահույքը՝ Թուրքիայում»,- ասում է սենատոր Չաք Շումերը:

Այս առումով մամուլը ևս հետաքրքվել է նախագահի խոսնակից, թե ինչու այդ դեպքում նախագահի դուստր Իվանկա Թրամփի ընկերության արտադրած զգեստները ևս պատրաստվում են ԱՄՆ-ից դուրս:

«Որոշ ապրանքներ չունեն այստեղ պահանջարկ կամ չեն կարող արտադրվել, սակայն եթե լինի նման պահանջարկ, ապա հուսամ ինչ-որ մեկը կկառուցի այստեղ համապատասխան գործարան»,- նշել է Շոն Սփայսերը:

Առևտրային հարաբերությունների փորձագետ Դանիել Այքենսոնը կարծում է, որ ԱՄՆ-ը հանդիսանում է գլոբալ տնտեսական համակարգի մի մաս և դա ազդում է արտադրության զարգացման վրա:

«Այսօր արտադրությունն ավելի լայն հասկացություն է: Ապրանքը, որը հայտնվում է ամերիկյան խանութներում, բաղկացած տարբեր կոմպոնենտներից, որոնց վրա աշխատանք է տարվել հինգ, վեց կամ տաս երկրներում»,- նշում է Այքենսոնը:

Չնայած նման մոտեցումներին՝ Սպիտակ տունը շարունակում է առաջ տանել իր պաշտպանողական քաղաքականությունը: Այն փորձում է վերանայել տասնյակ տարիներ տարբեր վարչակազմերի ու խոշոր գործարար խմբերի ստեղծած մեխանիզմները՝ միջազգային առևտուրը խրախուսելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG