Մատչելի հղումներ

Թուրքիայի ռազմական հեղաշրջման ձախողված փորձից մեկ տարի անց


Անցյալ տարի հուլիսի 15-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի կառավարության դեմ սկսված ռազմական հեղաշրջման ձախողված փորձից մեկ տարի անց, Անկարան քննարկում է արտակարգ իրավիճակի ժամկետը երկարացնելու հարցը, որը սահմանվել էր հեղաշրջման խժդժությունների հաջորդ օրը:

Կիրակի օրը Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է ձախողված ռազմական հեղաշրջման 250 զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի պաշտոնական բացման արարաղությանը:

Թուրքիայի իշխանությունները շարունակում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ, հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին հեղաշրջման փորձի կազմակերպիչ դիտարկել՝ պահանջելով ԱՄՆ-ից նրա շուտափույթ արտաքսումը, կամ՝ արտահանձնումը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսյան հեղաշրջման ձախողումից առայսօր Թուրքիայում իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել են պետական մոտ 100 հազար ծառայողներ, ձերբակալվել ՝շուրջ 40 հազար զինվորականներ, քաղծառայողներ և այլոք:

Անկարայում կիրակի օրը տեղի ունեցած հանրահավաքին Էրդողանը միասնականության կոչ է արել հանրությանը, ընդգծելով, որ ոչ մի ահաբեկչություն, հեղաշրջման փորձ, դիվանագիտական և տնտեսական արգելք չի կանգնեցնի իրենց: Սան Ֆրանցիսկոյի համալսարանի վերլուծաբան Սթիվեն Զունեսի կարծիքով, Թուրքան ներկայումս ավելի միասնական է՝ քան երբևէ:

XS
SM
MD
LG