Մատչելի հղումներ

Սկսվեցին Բրէքզիթի շուրջ առաջին անկախ բանակցությունները


Սկսվեցին Բրէքզիթի շուրջ առաջին անկախ բանակցությունները
please wait

No media source currently available

0:00 0:01:01 0:00

Եվրոպական միությունն ու Մեծ Բրիտանիան սկսել են Միության կազմից Միացյալ Թագավորությունը դուրս բերելու առաջին անկախ բանակցությունները։

Եվրոպական միության գլխավոր բանագնաց Միշել Բարնիերը բրիտանացի իր պաշտոնակից Դեյվիդ Դեյվիսին դիմավորել է Եվրոպական հանձնաժողովի Բարլիմոնթի կենտրոնակայանում՝ սկսելով ՝՝ապահարզանի՛՛ շուրջ քառօրյա բանակցությունների առաջին հանդիպումը։ Ինչպես Դեյվիդ Դեյվիսն է ասել, իր երկրի համար չափազանց կարեւոր է ներկայիս լավ առաջընթացի պահպանումը։

՝՝Մենք՛՛, ասել է նա, ՝՝պետք է կարողանանք հարթել մեր միջեւ առկա անհամաձայնությունները։ Հարկավոր է գրանցել մեր տեսակետներում այն նմանությունները, որոնց վրա հենվելով, կարող ենք զարկ տալ այս գործընթացին՛՛։

Այս շաբաթվա ընթացքում անցկացվելիք բանակցությունների շարքը պիտի կենտրոնանա Բրէքզիթից հետո Մեծ Բրիտանիայում բնակվող տարբեր երկրների քաղաքացիների իրավունքների, տարբեր համայքների կառավարության կողմից դրամական հատկացումների, ինչպես նաեւ Իռլանդիայի հետ սահմանային հարցերի վրա։

Facebook Forum

XS
SM
MD
LG