Չինաստանի տնտեսությունն այս տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում գրանցել է 6.9 տոկոսի աճ՝ հակառակ տնտեսագետների կողմից ակնկալված ավելի ցածր ցուցանիշին։ Աշխարհի երկրորդ ամենախոշոր տնտեսությունն ունեցող Չինաստանում այս աճն ապահովվել է գործարանային արտադրանքի խոշոր ծավալների, արտահանումների ու խոշորամասշտաբ ծախսումների միջոցով։ Նույն բարձր արդյունքն էր Չինաստանում արձանագրվել նաեւ տարվա առաջին եռամսյակից հետո։ Տնտեսագետները կարծում են սակայն, որ տարվա երկրորդ կեսին աճն ավելի դանդաղ կլինի։
AMP Capital ներդրումային գործակալության գլխավոր տնտեսագետ Շեյն Օլիվերն ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին ասել է, թե Չինաստանի պարտքը զարգացած ու նոր զարգացող երկրների շարքում զբաղեցնում է միջին դիրքեր, սակայն պատքի չափերը ներկայումս էլ շարունակում են արագ աճել։
Չնայած անշարժ գույքի մեծ շուկա լինելու հանգամանքին, Չինաստանում ընտանեկան միջին պարտքը բավականին փոքր է՝ կազմելով համախառն ներքին արդյունքի 3Օ-ից 4Օ տոկոսը, այն դեպքում, երբ Միացյալ Նահանգներում այն հասել է 7Օ տոկոսի։
Մինչեւ տարեվերջ, ասում են տնտեսագետները, Չինաստանում տնտեսական աճը կարող է հասնել մինչեւ 6.8 տոկոսի։