Մատչելի հղումներ

Մոսուլում ընթանում են քաղաքը զինյալներից վերջնականապես մաքրելու գործողություններ


An Iraqi Special Forces soldier stands in a Mosul alley, July 7, 2017.
An Iraqi Special Forces soldier stands in a Mosul alley, July 7, 2017.

Մոսուլի օդում շրջում են ուղղաթիռներ, որոնք փորձում են վերահսկել իրավիճակը քաղաքում: Չնայած Մոսուլը հայտարարվել է ազատագրված ՝ փողոցային մարտերն այստեղ որոշ հատվածներում շարունակվում են:

Իրաքյան զինվորներն ասում են, որ զինյալներից շատերը փորձում են ահաբեկչություն իրականացնել մահապարտների միջոցով: Քաղաքից զինյալների վերջնական հեռացումը դանդաղեց նաև այն բանից հետո, երբ Դաեշ-ի դիրքերի հրթիռակոծման ժամանակ վիրավորվեցին իրաքյան զինվորներ:

Հայտնի չէ, թե արդյոք Դաեշ-ին հաջողվել է գերեվարել խաղաղ բնակիչների։ Եզդի մեկ կին և երկու փոքր աղջիկներ, ովքեր գերեվարված էին Դաեշ-ի կողմից, ազատ են արձակվել։

Այս պահի դրությամբ դժվար է վերջնական գնահատական տալ զոհերի թվաքանակի վերաբերյալ: Նրանց թվում կարող են լինել ինչպես Դաեշ-ի գերության մեջ գտնվող խաղաղ բնակիչներ, այնպես էլ զինյալների ընտանիքի անդամներ և այլ անձինք:

Facebook Forum

XS
SM
MD
LG