Մատչելի հղումներ

Ներկայացուցիչների պալատի քաղաքական փոքրամասնության ղեկավար, դեմոկրատ կոնգրեսական Նենսի Փելոսին կոչ է արել Թրամփի թիմին՝ տրամադրել իրենց ամբողջ նամակագրությունը Ռուսաստանի հետ կապված հետաքննության ընթացքում:

«Չափազանց լուրջ բաներ են տեղի ունեցել, որոնց թվում են քարոզարշավի ֆինանսական խախտումներ, ընդդիմադիրների վերաբերյալ անառողջ հետաքրքրություն, օտար կառավարության կամ պետության կողմից տեղեկության և փաստաթղթերի տրամադրում, արժեքավոր նվերների ընդունում: Այս ամենը թունավոր ծառի պտուղներ են»,- ասել է Փելոսին:

Սենատի իրավական հարցերով հանձնաժողովը ցանկանում է լսել Դոնալդ Թրամփ կրտսերի վկայությունը այս առիթով: Նախագահ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներն իր հերթին պատրաստվում է վկայություն տալ փակ նիստի ընթացքում: Դեմոկրատները պահանջում են, որ նա զրկվի գաղտնի տեղեկության տրամադրման իրավունքից:

Facebook Forum

XS
SM
MD
LG