Մատչելի հղումներ

Թուրքիան` հեղաշրջման փորձից մեկ տարի անց


Թուրքիան` հեղաշրջման փորձից մեկ տարի անց
please wait

No media source currently available

0:00 0:02:18 0:00

Թուրքիան հուլիսի 15-ին նշում է նախագահ Ռեջեփ Էրդողանի կառավարության դեմ սկսված հեղաշրջման ձախողված փորձի առաջին տարին: Այդ օրից ի վեր Թուրքիայում իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել է պետական մոտ 100 հազար ծառայող, 40 հազար այլոք’ ձերբակալվել:

Անցյալ տարի Թուրքիայում իրականացվեց Էրդողանի կառավարությունը տապալելու նպատակ ունեցող ռազմական հեղաշրջաման փորձ: Հեղաշրջման ձախողումից ի վեր Էրդողանն այն կազմակերպելու մեջ պարբերաբար մեղադրում է այժմ ԱՄՆ-ում բնակվող թուրք կրոնավոր Ֆեթուլլահ Գյուլենին ու պահանջում նրա արտահանձնումը: Անկարայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրիի խոսքերով, արտահանձնումը դժվար է’ առանց Գյուլենի դեմ ապացույցներ ունենալու:

‘’Ես մինչ այժմ որեւէ փաստարկ ու ապացույց չեմ տեսել ու կասկածում եմ, որ կտեսնեեմ: Որովհետեւ նման դեպքերում հետքեր չեն թողնում’’:

Սակայն Ջեֆրիի խոսքերով, Գյուլենի աջակիցները ներթափանցել էին Թուրքիայի զինված ուժեր, ոստիկանություն ու արդարադատության մարմիններ ու ի վերջո օժանդակել էին հեղաշրջմանը: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում ռազմական հարցերով խորհրդական Ռիչարդ Ութզենի խոսքերով էլ, մինչեւ հեղաշրջման փորձը Թուրքիայի բանակում արդեն իսկ սկսվել էր միջխմբայի նպայքար: ‘’Ես գիտեմ հատուկ ուժերում ծառայող մի քանի անձանց’’, ասում է նա, ‘’որոնց որոշ աստիճանից հետո արգելել են ավելի վեր բարձրանալ, իրենց նվիրյալ աշխարհիկ հայացքների պատճառով’’:

Ինչ վերաբերում է այն կարծիքին, որ Թուրքիայի զինված ուժերում մաքրազտումներից հետո բանակը կթուլանար, հեղաշրջումից հետո անցկացված ռազմախաղերն այդ մասին չեն խոսում, ասում է Ութզենը:

Վերլուծաբանները հիշեցնում են, որ Թուրքիան, որպես ռազմական ուժ, մեծ տեղ ունի ՆԱՏՕ-ի կազմում: Սակայն Արեւմուտքի հետ Անկարայի լարվող հարաբերությունների արդյունքում Էրդղանն ավելի մեծ ուժ է ստանում իր երկրում ընդդիմության դեմ ճնշումներն ուժգնացնելու համար: Ապրիլին անցկացված հանրաքվեն իր հերթին Էրդողանին տվեց գրեթե անսահման իշխանություն: Վերլուծաբաններից շատերն են ասում, որ Էրդողանի ավտորիտարիզմը շարունակելու է աճել:

‘’Նոր սուլթանը’’ գրքի հեղինակ Քոներ Քագափթայը հիշեցնում է Էրդողանի վերջին հայտարարությունն այն մասին, որ արտակարգ իրադրությունը Թուրքիայում կերկարաձգվի այնքան ժամանակ, քանի դեռ չի հաստատվել խաղաղություն ու բարեկեցություն: ‘’Ինչպե՞ս եք որոշում խաղաղությունն ու բարեկեցությունը: Ո՞ր չափանիշներով’’ հարց է տալիս նա ու ավելացնում, որ դա նշանակում է, որ Էրդողանը կարող է որոշել ամեն ինչ:

Սա իհարկե Արեւմուտքում շատերին է հանում ընդդեմ Թուրքիայի իշխանությունների, սակայն թուրք-ամերիկյան դաշինքին չի հասցնում նշանակալի վնաս: Չէ որ, ասում են վերլուծաբանները, ԱՄՆ-ը ու Թուրքիան ունեն նույն հետաքրքրությունները Մերձավոր Արեւելքում: Վերլուծաբաններից ոմանք կարծում են, որ ԱՄՆ-ը ու Թուրքիան ցանկանում են ոչնչացնել ԴԱԵՇ-ը եւ դադարեցնել պատերազմը Սիրիայում: Վերլուծաբանների մեծ մասը գտնում է, որ գլխավոր նմանությունը տարածաշրջանում Իրանի դերը նվազեցնելն է:

Facebook Forum

XS
SM
MD
LG