Մատչելի հղումներ

Օբամաքեյրի վերանայումը նախագահ Թրամփի առաջնային հարցերից է

Senate Majority Leader Mitch McConnell of Kentucky, joined by, from left, Sen. John Barrasso, R-Wyo., Sen. John Thune, R-S.D., the Republican Conference chairman, and Senate Majority Whip John Cornyn of Texas, meets with reporters after a closed-door Repu

ԱՄՆ-ի Սենատի մեծամասնության ղեկավար, հանրապետական Միչ Մաքքոնելը նախատեսում է ներկայացնել իր գործընկերներին հանրապետական կուսակցության մշակած առողջապահության մասին օրինագիծը: Սենատոր Մաքքոնելը շարունակում է ջանքեր գործադրել օրինագծի ընդունման ուղղությամբ:

Christian Broadcasting համացանցի եթերում նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է նոր օրինագծի տապալման հետևանքների մասին:

«Ես չափազանց կզայրանամ այս առիթով, բազմաթիվ մարդիկ հիասթափություն կապրեն: Նրանք տարիներ շարունակ խոստումներ էին ստանում այս մասին»,- ասել է նախագահ Թրամփը:

Նախագահը շարունակում է ճնշում գործադրել օրենսդիրների վրա՝ օրինագիծը մինչև օգոստոս ամսվա արձակուրդը ընդունելու համար:

Հանրապետականները շարունակում են քննադատել Օբամաքեյրը՝ ընդգծելով, որ այն ծախսատար է և անարդար: Մայիսին Ներկայացուցիչների պալատը մեծ դժվարությամբ հաստատեց Օբամաքեյրի վերանայումը:

Facebook Forum

XS
SM
MD
LG