Մատչելի հղումներ

Ռուսաստանի հետ կապված խնդիրները բացասաբար են անդրադառնում նախագահ Թրամփի վարկանիշին


FILE - Donald Trump Jr. (L) gives a thumbs up beside his father Republican U.S. presidential nominee Donald Trump (R) after Trump's debate against Democratic nominee Hillary Clinton at Hofstra University in Hempstead, New York, Sept, 26, 2016.
FILE - Donald Trump Jr. (L) gives a thumbs up beside his father Republican U.S. presidential nominee Donald Trump (R) after Trump's debate against Democratic nominee Hillary Clinton at Hofstra University in Hempstead, New York, Sept, 26, 2016.

Նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել պահպանողական հեռուստալրագրող Փոլ Ռոբերտցին Քրիստոնեական ռադիո-հեռուստակայանին, ուր դրական է գնահատել իր հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ:

«Ես հավատացած եմ, որ մեզ անհրաժեշտ է երկխոսություն: Եթե այն բացակայում է, ապա ի հայտ են գալիս խնդիրներ թե՛ մեր և թե՛ նրանց երկրի համար: Մեզ անհրաժեշտ է երկխոսություն»,- ասել է նախագահ Թրակփը:

Իր թվիթերի էջում նախագահը պաշտպանել է իր որդի Դոնալդ Թրամփ կրտսերի գործողությունները՝ կապված նամակագրության հրապարակման հետ, ուր մանրամասներ էին տրամադրված ռուս փաստաբանի հետ նրա հանդիպումից, ով տեղեկություն պետք է տրամադրեր ընդդեմ Հիլարի Քլինթոնի:

Թրամփը Ռուսաստանի հետ կապված հետաքննությունը որակել է որպես «վհուկների որս», սակայն նրա կողմից Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնում առաջադրված թեկնածուն՝ Քրիստոֆեր Ռեյը, չի համաձայնվել այդ գնահատականի հետ Սենատում լսումների ընթացքում:

«Ես նվիրված եմ Սահմանադրությանը, օրենքի գերակայությանը և Հետաքննությունների դաշնային բյուրոյի առաքելությանը: Ոչ ոք ինձանից չի պահանջել այլ տեսակի նվիրվածություն պաշտոնի առաջադրման ընթացքում»,- նշել է Ռեյը:

Նամակագրության հրապարակումը ստիպում է հանրապետականներին պաշտպանվել, իսկ դեմոկրատները խորը մտահոգություն են հայտնում այս առիթով:

Որոշ հանրապետականներ ևս մտահոգված են, ներառյալ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը:

«Ես աջակցել եմ հատուկ հետաքննողի պաշտոնում Բոբ Մյուլերի նշանակմանը և կարծում եմ՝ պետք է թույլ տալ, որ նա, նրա թիմը ու հետաքննողներն անեն իրենց աշխատանքը»,- հայտարարել է խոսնակ Ռայանը:

Վերլուծաբանները ևս բացասաբար են գնահատում վարչակազմի համար նամակագրության հրապարակումը:

«Ռուսաստանի հետ կապված բացասական տեղեկության հոսքը չափազանց բացասական է վարչակազմի համար անկախ նրանից՝ այն սպառնում է իրավական առումով վարչակազմին, թե վարչակազմի անհատներին: Հետևանքները տեսանելի կլինեն հետագայում»,- նշում է Քայլ Քոնդիկը Վիրջինիայի համալսարանից:

Իր հերթին, վերլուծաբան Ջոն Ֆորթիերն ասում է, որ Ռուսաստանի հետ կապված հետաքննությունը բացասաբար է անդրադառնում նախագահի հանրային վարկանիշի վրա:

«Ջիմ Քոմիին պաշտոնանկ անելուց հետո նրա վստահության վարկանիշը նվազեց: Այժմ այն կազմում է մոտ 40 տոկոս: Ընթացիկ զարգացումները չեն նպաստում նրա վարկանիշի բարելավմանը և դեռևս զգացնել կտան հետագայում»,- ասել է վերլուծաբանը:

Ռուսաստանի հետ կապված հետաքննությունն իր ազդեցությունն է թողնում նաև հանրապետականների քաղաքական օրակարգի իրականացման վրա, մասնավորապես՝ Օբամաքեյր առողջապահության մասին օրենքի փոխարինմանը հանրապետականների առաջ քաշած օրինագծով:

Facebook Forum

XS
SM
MD
LG