Մատչելի հղումներ

Քրիստոֆեր Ռեյն ունի ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնում հաստատվելու մեծ հնարավորություն


Քրիստոֆեր Ռեյն ունի ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնում հաստատվելու մեծ հնարավորություն
please wait

No media source currently available

0:00 0:02:06 0:00

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի նոր ղեկավարի պաշտոնում նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած թեկնածուն խոստանում է հակադարձել Սպիտակ տան կողմից քաղաքական ճնշման մասին որեւէ կասկած։ Այս եւ նման այլ հարցերի է պատասխանել Քրիստոֆեր Ռեյը Սենատի արդարադատության հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ։

Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմիին շատ անսպասելի կերպով պաշտոնից ազատելու նախագահ Թրամփի որոշումից երկու ամիս անց Սենատի արդարադատության հարցերով հանձնաժողովում հանդես եկավ պաշտոնի համար Թրամփի ներկայացրած թեկնածուն։ Ու քանի որ Քոմին հեռացվելուց հետո մեղադրել էր Թրամփին իր վրա Ռուսաստանի հարցով բանեցված ճնշումների համար, նոր թեկնածուին ուղղված հիմնական հարցերը հենց ճնշումներին ենթարկվելուն ու չենթարկվելուն էին առնչվում։

Սենատոր Դայան Ֆայնստայնը շեշտել է, որ ՀԴԲ-ը անկախ է ու պիտի մնա անկախ։
ՀԴԲ-ի տնօրենի թեկնածու Քրոստոֆեր Ռեյի խոսքերով, Թրամփի ղեկավարած Սպիտակ տնից ինքը չի ստացել հավատարմություն հայտնելու որեւէ պահանջ, հակառակ դեպքում, ասել է նա, ինքը նման հավատարմություն չէր հայտնի։


Ռեյն ավելացրել է, թե ինքը չունի ընտրություններում Ռուսաստանի միջամտության մասին հետախուզական գործակալությունների գնահատականը հարցականի տակ դնելու առիթ։

Նշենք, որ Սենատի հանձնաժողովում այս լսումներից մեկ օր առաջ էր նախագահի որդին հրապարակել էլեկտրոնային այն նամակները, որտեղ ցանկություն է արտահայտում Ռուսաստանից ստանալ այնպիսի տեղեկություններ, որոնք կօգնեին հեղինակազրկել հոր մրցակից Հիլարի Քլինթընին։

Ռեյի խոսքերով, ՝՝Մեր ընտրություններում որեւէ պետության կամ ոչ պետական կառույցի կողմից միջամտություն ցուցաբերելու յուրաքանչյուր ջանքի մասին հարկավոր է տեղյակ պահել ՀԴԲ-ին։ Եվ դա պիտի անի տեղյակ յուրաքանչյուր անձ՛՛։

Հիշեցնենք, որ Քրիստոֆեր Ռեյը Ջորջ Բուշի օրոք պաշտոններ է զբաղեցրել Արդարադատության նախարարությունում, ում քաղաքացիական ազատությունների պաշտպան խմբերը քննադատում են հարցաքննությունների ընթացքում խստագույն միջոցներ կիրառելու կողմնակից լինելու մեջ։ Սակայն սենատոր Փաթրիք Լիիհի հարցին, թե արդյոք ջրախեղդ անելու միջոցն ինքը համարում է տանջամիջոց ու անօրինական միջոց, Ռեյը պատասխանել է շատ կարճ՝ ՝՝այո՛՛։

Չնայած Ռեյի անվան շուրջ որոշ օրենսդիրների կողմից առկա մտահոգություններին, երկու կուսակցությունները ներկայացնող կոնգրեսականները մեծ ցանկություն ունեն հաստատելու Հետաքննությունների դաշնային բյուրոյի նոր ղեկավարին, երբ Վաշինգտոնում լարվածությունը շարունակ սրվում է։

Facebook Forum

XS
SM
MD
LG