Մատչելի հղումներ

Անտարկտիդայից անջատվել է հսկա մի այսբերգ


Անտարկտիդայից անջատվել է հսկա մի այսբերգ
please wait

No media source currently available

0:00 0:01:56 0:00

Անտարկտիդայից պոկվել է մինչ այժմ գրանցված ամենամեծ այսբերգներից մեկը։ Այն ունի մոտ 6 հազար քառակուսի կիլոմետր մակերես։ Պատկերացնելու համար ասենք, որ այն Լեռնային Ղարաբաղի մոտավորապես կես տարածքն ունի։

Գիտնականները երկար ժամանակ էին հետեւում այս հատվածին, քանի որ հաշվարկներն արդեն մեկ տասնամյակ առաջ էին ցույց տվել, որ այն մի օր պիտի ճաք տար ու անջատվեր։ Համաշխարհային ջերմացման արդյունքում անջատման ընթացքն ավելի էր արագացել 2Օ14 թվականից ի վեր։

Այս հսկան շատ արագ չի հեռանա մայրցամաքից իր չափսերի ու հաստության պատճառով։ Այսբերգի հաստությունը 2ՕՕ մետր է։ Սակայն ջրի հոսանքն ու քամին նրան ի վերջո կքշեն դեպի Անտարկտիդայի հյուսիս, որտեղ կդառնա մեծ խնդիր նավագնացության համար։

Ամերիկայի տիեզերական հետազոտությունների գործակալությանը պատկանող ՝՝Աքվա՛՛ անվանումը կրող արհեստական արբանյակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այստեղ ջուրն ավելի տաք է, քան սառույցն ու օդը։ Դա է հսկա սառցե բեկորի անջատման պատճառը։

Անտարկտիդայից անջատված կտորն այլեւս համարվում է այսբերգ ու կրում Լարսեն անվանումը։ Այն պատմության մեջ գրանցված 1Օ ամենամեծ այսբերգների շարքում է։

Որեւէ արբանյակի կողմից գրանցված ամենամեծ բեկորն Անտարկտիդայից անջատվել է 2ՕՕՕ թվականին՝ ունենալով 11 հազար քառ. կիլոմետր։ Դրանից 6 տարի անց դրա բեկորները հասել էին Նոր Զելանդիա։

Ավելի վաղ՝ 1956 թվականին Ամերիկայի ռազմածովային ուժերին պատկանող մի սառցահատ նավ գրանցել էր հսկա մարմին՝ 32 հազար քառ. կիլոմետր մակերեսով։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության տարածքից մեծ։ Սակայն այն ժամանակ չկային նման փաստերն ապացուցելու համար արբանյակներ։

Ըստ գիտնականների Լարսենն, ի վերջո փոքր հատվածների բաժանվելով, մի օր կհասնի Ատլանտյան օվկիանոսի հարավային հատվածներ ու վերջնականապես կխառնվի համաշխարհային օվկիանոսի ջրերին ու կանցնի պատմության գիրկը, հավանաբար որպես համաշխարհային ջերմացման զոհ։

Facebook Forum

XS
SM
MD
LG