Մատչելի հղումներ

Թիլերսոնը կփորձի վերացնել Քաթարի շրջափակումը


Tillerson Qatar Sheikh Tamim Bin Hamad Al Thani
Tillerson Qatar Sheikh Tamim Bin Hamad Al Thani

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը 4 օրյա այցով ժամանել է Պարսից ծոցի տարածաշրջան՝ Քաթարի շրջափակման հետ կապված խնդիրը կարգավորելու նպատակով:

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Եգիպտոսը խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ և վերջինիս ենթարկել ցամաքային, օդային ու ծովային շրջափակման։ Նրանք մեղադրում են Քաթարին ծայրահեղականների հետ կապեր ունենալու մեջ:

Պետքարտուղար Թիլերսոնը ժամանել է մայրաքաղաք Քուվեյթ երկուշաբթի օրը: Քուվեյթի ղեկավարության հետ հանդիպմանը ԱՄՆ-ի պետքարտուղարը փոխանցել է Քուվեյթի առաջնորդ շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Սաբահին Վաշինգտոն այցելելու նախագահ Թրամփի հրավերը:

Թիլերսոնի այցի հաջորդ նպատակակետերն են Սաուդյան Արաբիան և Քաթարը:

Սաուդյան Արաբիան Քաթարին է փոխանցել 13 կետից բաղկացած ցուցակ, որը ներառում է Իրանի հետ իր հարաբերությունները նվազեցնելու և Քաթարի պետական հովանավորության ներքո գտնվող ՝՝Ալ Ջազիրա՛՛ լրատվական գործակալությունը փակելու պահանջ։

Քաթարը հերքել է ծայրահեղականների հետ առնչություն ունենալու մեղադրանքը և հրաժարվել կատարել ներկայացված պահանջները:

Facebook Forum

XS
SM
MD
LG