Մատչելի հղումներ

Սպիտակ տունը ճնշում է գործադրում ընդդեմ Կոնգրեսի


Trump - Obamacare
Trump - Obamacare

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը շարունակում է ուղիներ փնտրել առողջապահական նոր օրինագիծ ընդունելու համար, որը պետք է փոխարինի նախկին նախագահ Օբամայի ընդունած օրենքին:

Սենատում հանրապետականները քննարկելու են համաձայնության հասնելու հնարավորությունը:

«Քանի դեռ մենք ոչինչ չենք ձեռնարկում, ապահովագրավճարները շարունակում են աճել: Հաճախորդները այժմ սկսում են գիտակցել, թե ինչ է իրենց սպասվում հաջորդ տարի: Իրավիճակը մտահոգիչ է:»,- ասում է Սենատում հանրապետականների առաջնորդ Միթչ Մաքքոննելը:

Սենատոր Մաքքոննելն առաջարկել է, որ հանրապետականները միանան դեմոկրատներին և միասնաբար վերանայեն Օբամաքեյր օրենքը՝ մի շարք նահանգներում ապահովագրական խնդիրները շտկելու համար: Նախկինում հանրապետականները հրաժարվում էին նման քննարկումից դեմոկրատների հետ:

Այս շաբաթ չի սպասվում որևէ զարգացում Օբամաքեյրն ուրիշ օրենքով փոխարինելու ուղղությամբ, սակայն նման զարգացումը բացառված չէ հաջորդ շաբաթ՝ մինչեւ Կոնգրեսի օգոստոսյան արձակուրդները։

Facebook Forum

XS
SM
MD
LG