Մատչելի հղումներ

՝՝Նյու Յորք Թայմս՛՛-ն ունի Թրամփ կրտսեր-Վեսելնիցկայա հանդիպման մասին հավելյալ տեղեկություններ


՝՝Նյու Յորք Թամյս՛՛-ը​ տպագրել է հոդված այն մասին, որ Դոնալդ Թրամփ կրտսերի եւ ռուս մի փաստաբանի միջեւ 2Օ16 թվականի հունիս ամսին հանդիպում կազմակերպած մարդն էլեկտրոնային նամակներից մեկում գրել էր, թե Հիլարի Քլինթընի քարոզարշավին վնաս հասցնելու մասին տեղեկություններ պարունակող աղբյուրը Ռուսաստանի կառավարությունն է։

Օրաթերթը նշում է, որ իր հոդվածը հենված է հրապարակախոս Ռոբ Գոլստոնի էլեկտրոնային նամակների մասին տեղյակ երեք անձանց կողմից ներկայացված տեղեկությունների վրա։
Սպիտակ տունը հերքում է այն մեղադրանքները, որոնց համաձայն ռուս փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի, նախագահ Թրամփի փեսա, այժմ Սպիտակ տան խորհրդական Ջարեդ Քուշների, Թրամփի որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի ու Թրամփի ընտրարշավի ղեկավար Փոլ Մանաֆորդի միջեւ հանդիպումն ունեցել է Կրեմլի հետ գաղտնի համաձայնության գալու նպատակ։

Կրեմլը երկուշաբթի օրը հայտարարել է, թե ոչինչ չի իմացել Թրամփ-Վեսելնիցկայա հանդիպման մասին։

Վեսելնիցկայայի հաճախորդների շարքում են պետությանը պատկանող մի շարք ձեռնարկություններ, ինչպես նաեւ կառավարության ավագ մի պաշտոնյայի որդին, որի ընկերությունը վերոնշյալ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգներում եղել է հետաքննության ներքո։

Facebook Forum

XS
SM
MD
LG