Մատչելի հղումներ

Կիպրոսի վերամիավորման բանակացությունները կրկին տապալվեցին


Չնայած ՄԱԿ-ի, Եվրամիության և Կիպրոսի անվտանգության երաշխավոր երկրների ջանքերին՝ Կիպրոսի վերամիավորմանն ուղղված բանակցությունները կրկին ձախողվեցին:

Ուրբաթ օրը Շվեյցարիայի Քրանս-Մոնտանա քաղաքում ավարտվեցին արդեն 4 տասնամյակից ավելի փակուղում հայտնված Կիպրոս կղզու թուրքական և հունական հատվածների միավորմանն ուղղված բանակցությունները, որոնք անցնում էին ՄԱԿ-ի հովանու ներքո:

Համաժողովին և բանակցություններին մասնակցում էին Կիպրոսի թուրքական և հունական հատվածների առաջնորդները, Կիպրոսի անվտանգության երաշխավոր երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Թուրքիայի, ինչպես նաև՝ Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչները:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը ցավով արձանագրել է համաժողովի արդյունքները.

«Տեղեկացնում եմ խորը ցավով, որ չնայած այն նվիրվածությանն ու պատրաստակամությանը, որը դրսևորեցին բոլոր ներգրավված կողմերն ու դիվանագետները՝ Կիպրոսի հունական և թուրքական հատվածների պատվիրակությունները, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները, ինչպես նաև՝Եվրամիության դիտորդական խումբը, և իհարկե՝ ՄԱԿ-ի աշխատակազմը, համաժողովի ընթացքում մեզ չհաջողվեց համաձայնության գալ»:

Գուտերեսը չնշեց, թե որոնք են հմնախնդրի բանակցային գործընթացի ձախողման առանցքային պատճառները, իսկ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի խոսքերով՝ հիմնական պատճառն այն է, որ Հունասատանի և Կիպրոսի հունական կողմերը պահանջում են, որ Թուրքիայի ռազմական միջամտության իրավունքները կասեցվեն և, որ Թուրքիան անհապաղ դուրս հանի Կիպրոսից իր զորքերը, որը հույն կիպրոսցիների համար' վտանգ, իսկ թուրք կիպրոսցիների համար անվտանգության երաշխիք է հանդիասանում:

Հիշեցնենք, որ Կիպրոսը բաժանված է մնում 1974 թվականից ի վեր՝ Թուրքիայի կողմից հյուսիսային Կիպրոս ներխուժելուց, և հեղաշրջման անհաջող փորձից հետո, որի նպատակն էր միավորել կղզին Հունաստանի հետ: Հյուսիսային Կիպրոսում տեղակայաված թուրք զինվորականների թիվը այսօր հասնում է 35 հազարի, իսկ կղզու հարավային և հյուսիսային սահմանը հսկում են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը:

Գուտերեսը հայտարարել է, որ չնայած բանակացությունների ձախողմանը՝ՄԱԿ-ը շարունակելու է անել հնարավորինս' հիմնախնդրի կարևգավորման ուղղությամբ:

XS
SM
MD
LG