Մատչելի հղումներ

«Հարավային Կովկասն անցումային փուլում է»,- ասում է վերլուծաբան Սթրոնսկին


What should be U.S. priority in Central Asia? Interview w/ Paul Stronski, CEIP

«Այս տարածաշրջանը գտնվում է անցումային փուլում, և ԱՄՆ-ը պետք է շարունակի ընդգրկված մնալ տարածաշրջանային գործընթացներում»,- «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշեց Քարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին՝ անդրադառնալով Քարնեգի հաստատության վերջերս հրապարակած «ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում» զեկույցին:

Զեկույցը եզրակացնում է, որ ԱՄՆ-ն ունի կարևոր շահեր Հարավկովկասյան տարածաշրջանում, սակայն դրանք չեն կրում առաջնային բնույթ:

«Անհրաժեշտ է վերհանել և հասկանալ, թե որոնք են ԱՄՆ-ի շահերը տարածաշրջանում, թե դրանցից որոնք են իրատեսական՝ դրանց հետևելու համար»,- նշում է Սթրոնսկին:

Զեկույցն անդրադառնում է տարածաշրջանում ամերիկյան քաղաքականությանը հետխորհրդային ժամանակներից ի վեր:

«Պետք է ընդունենք, որ տարածաշրջանը փոփոխության է ենթարկվում: Նախկինում ԱՄՆ-ի կենտրոնացումն էներգետիկ ռեսուրսների վրա արդեն այդքան էլ արդիական չէ, որքան կարևոր էր 10 տարի առաջ: Այն չի լուծում եվրոպական էներգետիկ խնդիրները, ուստի մենք պետք է հետևենք, թե ինչպես է փոփոխվում տարածաշրջանն ու աշխարհաքաղաքական միջավայրն այստեղ»,- նշում է Սթրոնսկին:

Ըստ նրա, տարածաշրջանում ամերիկյան առաջնային շահերից է կայունության պահպանումն ու այս երեք հանրապետույունների անկախության և ինքնիշխանության պահպանումը: Ներսում եղած հակամարտությունների հետ մեկտեղ տարածաշրջանը շրջապատված է անկայունության գոտիներով, ներառյալ Հյուսիսային Կովկասը, Մերձավոր Արևելքն ու հատկապես' Սիրիան:

Այս համատեքստում ռուս-ամերիկյան շահերը ըստ նրա համընկնում են մասամբ, քանի որ Ռուսաստանը հետաքրքրված է որոշ անկայունության մեջ՝ իր ազդեցությունը երկրների վրա պահպանելու համար: Սակայն նա առանձնացրեց ղարաբաղյան հակամարտությունը, ուր ռուս-ամերիկյան համատեղ ջանքերն արդյունավետ են անցնում:

«Մենք բավականին լավ աշխատանք ենք տարել Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի հետ: Չենք հասել խնդրի կարգավորմանը, սակայն միասնաբար կարողացել ենք կառավարել հակամարտությունը»,- ասում է Սթրոնսկին:

Բացի Ռուսաստանից, տարածաշրջանում իրենց շահերն ունեն Թուրքիան, Իրանն ու Չինաստանը: Վերջինիս աճող ներգրավվածությունն առևտրային և տնտեսական հարաբերություններում վերլուծաբանը գնահատում է դրական: Նոր խոշոր տերության ի հայտ գալը կօգնի նվազեցնել Ռուսաստանի գերիշխող դիրքերն այստեղ:

Սթրոնսկու կարծիքով ԱՄՆ-ն իր քաղաքական նպատակներին հասնելու համար պետք է խրախուսի Եվրոպայի հետ հարավկովկասյան երկրների կապերի խորացումը: Այդ համատեքստում նա կարևորեց Հայաստանի և Եվրամիության միջև բանակցությունների վերսկսումը:

Facebook Forum

XS
SM
MD
LG