Մատչելի հղումներ

Համբուրգը’ որպես մեծ լարվածության կենտրոն


Համբուրգը’ որպես մեծ լարվածության կենտրոն
please wait

No media source currently available

0:00 0:01:35 0:00

Մինչեւ Մեծ քսանյակի ամենամյա գագաթաժողովին Գերմանիայի Համբուրգ քաղաքում մասնակցելը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այցելել էր Լեհաստան: Սակայն, եթե Վարշավայում նրան ընդունել էին մեծ տոնախմբությամբ, Համբուրգում նրա դեմ դուրս եկած ցուցարարներին ցրելու համար ոստիկանները ստիպված են եղել դիմել ջրցան մեքենաների օգնությանը:
Իսկ ցուցարարներն ԱՄՆ-ի նախագահին այսպես դիմավորելու համար այստեղ ճամբարներ էին խփել մի քանի օր առաջ: Նրանցից ոմանք Ալմա Ուունդերի նման Թրամփին համարում են իրենց թշնամիների խորհրդանիշ:

Համբուրգ քաղաքը պատմականորեն հայտնի է որպես ձախակողմյան տրամադրությունների ու հակակապիտալիստական դրսեւորումների կենտրոն: Այդ պատճառո՛վ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը որոշեց գագաթաժողովն անցկացնել հենց այս քաղաքում, ցույց տալու համար պետությունների միջեւ առեւտուրը կասեցնելու կողմնակիցների դեմ առկա դժգոհությունը:

Նրա խոսքերով, իրենք միավորված են բազմակողմ հարաբերություններն ամրապնդելու կամքի շուրջ: ‘’Դրա համար մեզ անհրաժեշտ է բաց հասարակություն: Մենք ուզում են զարկ տալ առեւտրի զարգացմանը’’, հայտարարել է նա:

Մինչեւ Թրամփի ժամանումը, Գերմանիայի արտաքին գործերի նախարարն անհանգստություն էր արտահայտել Թրամփի այն խոսքերի կապակցությամբ, որոնց համաձայն Գերմանիայի առեւտրի ավելցուկը կարող է դառնալ ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմի պատճառ:

Ոստիկանությունն ամեն ջանք ներդնում է որեւէ բռնություն կասեցնելու համար: Այն արդեն իսկ առգրավել է ինքնաշեն հարյուրավոր զենքեր, այդ թվում բոցավառ պայթուցիկներ եւ մահակներ:

/Համբուրգն այսօր քննարկում է աշխարհին վերաբերող ամենակարեւոր հարցերն ու խնդիրները: Համբուրգն այսօր աշխարհի ամենահզոր պետությունների առաջնորդների հանդիպման վայրն է, ու մեծ լարվածության կենտրոնը:



Facebook Forum

XS
SM
MD
LG