Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան նշում է միջմայրցամաքային հրթիռի հաջողված փորձարկումը


Հյուսիսային Կորեան նշում է միջմայրցամաքային հրթիռի հաջողված փորձարկումը
please wait

No media source currently available

0:00 0:01:11 0:00

Հյուսիսային Կորեան հուլիսի 7-ին նշում էր երկրի միջմայրցամաքային բալիստիկ առաջին հրթիռի հաջողված փորձարկման փաստը: Այդ կապակցությամբ մայրաքաղաք Փհենյանում անցկացվել է զանգվածային շքերթ ու պարահանդես:

Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալության կողմից ‘’Ռոյթերզ’’-ին փոխանցված տեսագրությունը պատկերում է հազարավոր մարդկանց, այդ թվում’ պետության բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք արարողությանը մասնակցելու նպատակով հավաքվել էին Կիմ Իլ Սունգի անվան հրապարակում:

Երկրի Ազգային պաշտպանության գիտությունների ակադեմիայի նախագահ Ջանգ Չանգ Հան գովաբանել է հրթիռային այս փորձարկումը’ այն անվանելով ‘’հաղթանակ’’: Շքերթն ավարտվել է հրավառությամբ:

Հյուսիսային Կորեան հուլիսի 4-ին էր հայտարարել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջողված փորձարկում իրականացնելու մասին: Հրթիռի հեռահարությունը, ըստ փորձագետների, Հյուսիսային Կորեայաին տալիս է ԱՄՆ-ի Ալյասկա նահանգին հարված հասցնելու կարողություն:

XS
SM
MD
LG