Մատչելի հղումներ

Մեծ քսանյակի գագաթաժողովի նախօրեին


Մեծ քսանյակի գագաթաժողովի նախօրեին
please wait

No media source currently available

0:00 0:01:45 0:00

Գերմանական Համբուրգ քաղաքում ուրբաթ օրը սկսվում է Մեծ քսանյակի գագաթաժողովը, երբ Եվրոպայում աճում են հակակապիտալիստական դրսեւորումները, եւ համաշխարհային խաղաղությունը պահպանելու հարցում առկա մտավախությունը։

Աշխարհի 2Օ խոշորագույն տնտեսություններն ունեցող երկրների առաջնորդներն ուրբաթ օրը հանդիպելու են Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Նրանք ներկայացնում են աշխարհի բնակչության երկու երրորդը, համաշխարհային առեւտրային ծավալների երեք քառորդը եւ համաշխարհային տնտեսական արդյունքի 8Օ տոկոսը։

Մինչեւ հանդիպումը, Արժույթի միջազգային հիմնադրամը հորդորել էր Մեծ քսանյակին խույս տալ ՝՝կարճատես՛՛ ազգայնական քաղաքականությունից եւ միասնաբար աշխատել առեւտրային ու տնտեսական բնագավառներում առկա տարաձայնությունները հարթելու ուղղությամբ։ Հիմնադրամի հրապարակած հայտարարության մեջ ասված է, թե զրոյական, այսինքն՝ երբ շահում ես այնքան, որքան կորցնում ես քաղաքականությունը կարող է հանգեցնել բոլոր երկրներին վնասելու փաստով։ Հայտարարությունում ասված է, թե համաշխարհային տնտեսությունն առավելագույն չափով է շահում, երբ քաղաքական աշխարհը մեծ տեղ է հատկացնում երկխոսությանը եւ անհամաձայնությունները հարթելու համար՝ գործում համաձայնեցված մեխանիզմների շրջանակներում։


Սակայն, ինչպես Ավստրալիայի համալսարանի մասնագետներից Բրուս Ուիլսոնն է ասում ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին, աշխարհի գերհզոր 2Օ երկրների առաջնորդների գագաթաժողովը եւ այդ շրջանակներում նրանց հանդիպումները կարող են գլխավոր խնդիրներից շեղվել դեպի Հյուսիսային Կորեայի կողմից ծագող միջուկային սպառնալիքը։

Գագաթաժողովը, որն ամեն տարի սովորաբար անցկացվում է արվարձանային հատվածներում, այս տարի անցկացվելու է Համբուրգ քաղաքի կենտրոնում, որտեղ եվրոպական տարբեր երկրներից հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացնում ընդդեմ կապիտալիստական քաղաքականության՝ իրենց շարժումն անվանելով ՝՝Բարի գալուստ դժոխք՛՛։ Նրանք բողոքում են, որ Մեծ քսանյակին չի հաջողվել վերացնել համաշխարհային խաղաղության նկատմամբ առկա սպառնալիքները։

XS
SM
MD
LG