Մատչելի հղումներ

Թրամփ-Պուտին հանդիպման սպասելիքները


Թրամփ-Պուտին հանդիպման սպասելիքները
please wait

No media source currently available

0:00 0:02:05 0:00

Երկար ժամանակ էր խոսվում Թրամփ-Պուտին հանդիպման մասին։ Եվ ահա երկար սպասված հանդիպումը կկայանա ուրբաթ օրը, երբ երկու երկրների միջեւ հարաբերությունները գտնվում են վատ պայմաններում։

ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների միջեւ դեմ առ դեմ առաջին հանդիպումը տեղի է ունենալու ուրբաթ օրը Համբուրգում՝ Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակներում։ Կրեմլը հայտնում է, որ օրակարգի ամենագլխավոր հարցերն են լինելու Սիրիան եւ Ուկրաինան։ Սպիտակ տունը հայտնում է, որ նախագահ Թրամփն է որոշելու, թե ինչ է քննարկելու հանդիպման ընթացքում։

Արտաքին հարաբերությունների խորհուրդ վերլուծական կենտրոնի փորձագետներից Ստիվըն Սեստանովիչի խոսքերով, Թրամփն ունի իր սեփական ազդակները։

՝՝Թրամփի ոճը թույլ է տալիս սպասել, որ նա կարող է հանդիպումը տանել անսպասելի ուղղություններով՛՛, ասում է նա։

Սակայն դեռեւս շարունակվում է Ռուսաստանի հետ Թրամփի ընտրարշավի գաղտնի հանդիպումների շուրջ հետաքննությունը, ինչի արդյունքում կողմերի միջեւ հարաբերությունները բարելավելու հնարավորությունները փոքրանում են։

Հադսընի հաստատության վերլուծաբան Հանահ Թոբըրնի խոսքերով, ամեն ինչ պարզ կլինի հանդիպման ընթացքում։

՝՝Հենց հանդիպման ընթացքում կերեւա, թե որքան բարեկամական էր Թրամփը, եւ թե որքան կարծր է նա փորձում լինել հանդիպման ընթացքում՛՛։

Սակայն քչերն են կարծում, որ Թրամփը վեր կհանի Ռուսաստանի կողմից իրականացված հաքերային հարձակումներին վերաբերող հարցը։

Մոսկվայում անցորդներից շատերն են կարծում, որ երկու ղեկավարների հանդիպումը կդառնա երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման սկիզբ։ ՝՝Այս իրադրությունը երկար շարունակվել չի կարող։ Պետք է հասկանալ, որ չհամագործակցելու դեպքում առաջընթացը կանգ է առնում՛՛, ասում են նրանք։

Քարնեգիի մոսկովյան հաստատության վերլուծաբան Անդրեյ Կոլեսնիկովի խոսքերով, համագործակցությունը կարող է բավարարվել միայն բարձրագոչ հայտարարություններով։ ՝՝Ներկայումս չկան ո՛չ որոշակի օրակարգ, ո՛չ էլ որոշակի նպատակներ։ Պուտինը կարծես ինչ որ քայլերի է սպասում Թրամփից, իսկ Թրամփը չի կարողանում իր խնդիրները լուծել իր իսկ երկրի ներսում։ Եվ նա չգիտի ինչպես է ձեւավորելու իր վերաբերմունքը Պուտինի նկատմամբ՛՛։

Սակայն անկախ հանդիպման արդյունքից, երկկողմ հանդիպումը դիտվում է որպես հաղթանակ Կրեմլի համար, ասում է Կոլեսնիկովը։

Եթե հանդիպումն ընթանա վատ, Ռուսաստանը կմեղադրի ԱՄՆ-ին։ Եթե ընթանա լավ, կբարձրանա Պուտինի՛ վարկանիշը։

XS
SM
MD
LG