Մատչելի հղումներ

Մոսուլն ազատագրվում է խալիֆայության հիմնադրումից ուղիղ երեք տարի անց


Մոսուլն ազատագրվում է խալիֆայության հիմնադրումից ուղիղ երեք տարի անց
please wait

No media source currently available

0:00 0:01:43 0:00

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին շնորհավորել է երկրի զինված ուժերին, իր խոսքերով, ՝՝Մոսուլում մեծ հաղթանակ՛՛ տանելու կապակցությամբ, չնայած այն հանգամանքին, որ այս քաղաքի համար մարտերը դեռեւս շարունակվում են։ Իսկ առջեւում այստեղ կայունություն հաստատելու ամենադժվար աշխատանքներն են։

Իրաքի զինված ուժերին պատկանող ջոկատները վերջին մի քանի օրերի ընթացքում մեծ հաջողություններ են գրանցել Մոսուլ քաղաքի ուղղությամբ իրականացվող գործողություններում։

Ինչպես Իրաքի արագ տեղաբաշխման զորքերի հրամանատար Մորթադա Յասերն է ասում, ՝՝Աստծո կամոք մեր ուժերը ԴԱԵՇ-ից շուտով կազատագրեն ամբողջ Իրաքի տարածքը՛՛։

Բանակի հաջողությունները գովասանքի են արժանանում նաեւ վարչապետի կողմից։ Հայդեր ալ Աբադին ասել է. ՝՝Շնորհավորում եմ խիզախ բոլոր մարտիկներին ու երկրի ազատագրված ու դեռեւս չազատագրված տարածքներում գտնվող բոլոր ընտանիքներին՝ Մոսուլում մեծ հաղթանակի եւ այսպես կոչված ՝՝Իսլամական պետություն՛՛ անվանումը կրող խմբավորմանը պարտության մատնելու համար՛՛։

Սակայն քանի դեռ վարչապետը հանդես էր գալիս այս ելույթով, այսպես կոչված ՝՝Իսլամական պետություն՛՛ կամ ԴԱԵՇ անվանումը կրող ծայրահեղական խմբավորումը շարունակում էր կատաղի դիմադրությունը Մոսուլի Հին քաղաքում, որտեղ նեղ փողոցները թույլ չեն տալիս ռազմական մեծ տեխնիկայի մուտքն այստեղ։

Իսկ կառավարության համար ամենակարեւորն այս պահին ապահովելն է, որ մարդիկ կարողանան վերադառնալ իրենց տները։ Վարչապետ ալ Աբադիի խոսքերով, կայունությունը վերականգնելու ուղղությամբ կառավարությունը տվել է հանձնարարականներ։ ՝՝Մոսուլում աշխատում են ազգային ու տեղական մարմիններ։ Որոշ երկրներ էլ ցուցաբերում են աջակցություն վերականգնողական աշխատանքներում եւ օգնում տեղահանվածներին՛՛, ասել է նա։

ԴԱԵՇ-ից Մոսուլը ազատագրելու մասին հայտարարությամբ Իրաքի վարչապետը հանդես եկավ այն ժամանակ, երբ երեք տարի առաջ հենց այդ նույն օրը ԴԱԵՇ-ի ղեկավար Աբու ալ Բաղդադին հայտարարել էր իսլամական խալիֆայություն հիմնելու մասին։

Facebook Forum

XS
SM
MD
LG