Մատչելի հղումներ

Ինչ է դեպի Լեհաստան Թրամփի ճամփորդությունը նշանակում Եվրոպայի համար


Ինչ է դեպի Լեհաստան Թրամփի ճամփորդությունը նշանակում Եվրոպայի համար
please wait

No media source currently available

0:00 0:02:13 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Լեհաստանում հանդիպելու է արեւելաեվրոպական երկրների առաջնորդներին, հաջորդ օրը մայրաքաղաք Վարշավայի կենտրոնում հանդես է գալու ելույթով։ Երկիր, որտեղ շատերն են այսօր մտահոգ ռուսական ագրեսիայի հնարավորությամբ եւ ցանկանում որոշակի խոստումներ ստանալ Միացյալ Նահանգներից։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հրապարակային ելույթով հանդես է գալու Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի Կրասինսկիի հրապարակում։ Այստեղ է գտնվում Երկրորդ աշխարհամարտի հերոսներին նվիրված հուշարձանը, դիմադրություն ընդդեմ ֆաշիստների, որը սկսվեց 1944 թվականին, սակայն ավարտվեց պարտությամբ։

Մեծաթիվ լեհեր են ողջունում երկու երկրների միջեւ կապերի ամրապնդումը խորհրդանշող այս այցը։ Ինչպես նրանցից Մարցին Զաբորովսկին է ասում, Վարշավայում, որը ամբողջությամբ փլատակների էր վերածվել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, այսօր նորից տիրում է անապահովության մթնոլորտը։

՝՝Իսկ մենք գտնվում ենք ռազմատենչ Ռուսաստանի հարեւանությամբ՛՛, ասում է նա։

Ռուսաստանի հետ սահմանամերձ լինելու հանգամանքն է Լեհաստանին ստիպում իր անվտանգության համար ավելի ու ավելի շատ հույսը դնել ՆԱՏՕ-ի վրա։
Վարշավայի համալսարանի դասախոս Զբիգնիեւ Լեվիցկին հավատացած է, թե լեհերի մեծ մասն ուզում է, որ Միացյալ Նահանգները պահպանի Լեհաստանում ռազմական իր ներկայությունը։

՝՝Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ կետի համաձայն, անհրաժեշտության դեպքում ՆԱՏՕ-ն պիտի պաշտպանի Լեհաստանին՛՛, ասում է նա։

Մեծ նշանակություն է այսօր տրվում նաեւ տնտեսական անվտանգությանը։ Նախագահ Թրամփը մասնակցելու է Բալթիկ, Ադրիատիկ ու Սեւ ծովերի, կամ Երեք ծովերի նախաձեռնություն անվանումը կրող ֆորումին, որի նպատակը էներգետիկ անկախությանը զարկ տալն է։ Լեհաստանը հույս ունի դառնալ Ամերիկայի հեղուկացված գազի ներկրումների հանգույց Եվրոպայում։
Ինչպես Լեւիցկին է ասում, Լեհաստանն այժմ մեծ ծավալով գազ է ստանում Ռուսաստանից։ Նրա խոսքերով, ՝՝Ռուսները դա օգտագործում են մեզ եւ Ուկրաինային կախվածության տակ պահելու համար՛՛։

Շատերն են ասում, որ Թրամփի վարչակազմը շատ նմանություններ ու համընկնող հետաքրքրություններ ունի Լեհաստանի հետ։ Սակայն ոմանք էլ ունեն մտավախություն, որ նրա այցով ավելի կխորանան Եվրոպայի արեւելքի ու արեւմուտքի միջեւ հակասությունները։ Նրանք հիշեցնում են, որ Թրամփն, ավելի շատ նախընտրելով լեհերին, ընդհանուր եզրեր չի կարողանում գտնել ֆրանսիացիների ու գերմանացիների հետ։

Սակայն այստեղ եւս կան խմբեր, որոնք դեմ են Թրամփին։ Վարշավայում ցուցարարները հայտարարում են, որ դեմ են նրա ՝՝շովինիստական՛՛ վարքագծին եւ Կլիմայի փոփոխության հարցով Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ը դուրս բերելու նրա քաղաքականությանը։

Իսկ Լեհաստանի կառավարող կուսակցության նախագահն ասում է, թե Եվրոպայում այլոք, հատկապես՝ Մեծ Բրիտանիան, նախանձով են նայում դեպի Լեհաստան Թրամփի ճամփորդությանը։

Facebook Forum

XS
SM
MD
LG