Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ստեղծումից ի վեր՝ սահմանադրությունը փոփոխելու ավելի քան 11 հազար փորձ է արվել


Միացյալ Նահանգները հուլիսի 4-ին նշում է Անկախության օրը, որը պայմանավորված է Սահմանադրության ստորագրումով: «Փոփոխվող Ամերիկա» ցուցահանդեսը պատմում է ձախողված առաջարկների մասին, որոնք ուղղված են եղել ԱՄՆ-ի Սահմանադրության փոփոխությանը, ինչպես նաև երկրի յուրահատուկ կառավարման համակարգին:

Միացյալ Նահանգների Սահմանադրությունը հիմնված է բավականին պարզ մի գաղափարի վրա, այն է ՝ Մարդկանց իրավունքները տրվում են ոչ թե նահանգների, այլ՝ արարչի կողմից, և միայն այդ ժամանակ մարդիկ իրավունք են շնորհում կառավարությանը:

Միացյալ Նահանգների հիմնադիրները հավատացել են, որ ոչ անթերի մարդկանց կողմից ստեղծված կառավարությունը, որը արտոնություններ ունի այլ՝ ոչ անթերի մարդկանց նկատմամբ, պետք է ունենա սահմանափակ լիազորություններ: Սահմանադրությունը կառավարությանը շնորհում է միայն այն իրավունքները, որոնք մարդիկ ցանկանում են, որ այն ունենա: Ազգային արխիվի ղեկավար Քրիսթին Բլաքերբին ասում է, որ ութ էջից բաղկացած ԱՄՆ-ի Սահմանադրությունը տարիների ընթացքում փոփոխությունների բազմաթիվ առաջարկներ է ստացել:

«Կոնգրեսում մոտ 11 հազար առաջարկներ են եղել՝ Սահմանադրույթան մեջ փոփոխություններ մտցնելու շուրջ: Առաջարկը ներկայացվում է Սենատում կամ Ներկայացուցիչների պալատում որեւէ կոնգրեսականի կողմից»:

Սահմանադրությունը փոփոխելու փորձեր արվել են 1789 թվականից ի վեր, երբ այն ուժի մեջ է մտել: Առաջին 10 փոփոխությունները, որոնք կոչվում են «The Bill of Rights» թարգմանաբար՝ «Իրավունքի օրինագիծ», արվել են 1791 թվականին:

«Սահմանադրությունն այդ փոփոխությանը ենթարկվել է երեք հիմնական գաղափարների հետևանքով: Նրանց մեծ մասը եղել են իրավունքների ընդլայնման շուրջ՝ ներառելով քվեարկելու, խոսքի ազատության կամ կրոնի ազատության ու այլ իրավունքներ»:

Բլաքերբիի խոսքերով, մշտապես քննարկվում է նաև կառավարության իրավունքների սահմանափակման թեման:

«Ինչպես օրինակ սահմանափակել ենք ԱՄՆ-ի նախագահի պաշտոնավարման շրջանը, այն դարձնելով երկու ժամկետով»:

Ամենից շատ փոփոխությունները առաջարկվել են Հավասար իրավունքների թեմայով, որոնց մեծ մասը հաստատվել է Կոնգրեսի կողմից, սակայն՝ ոչ բոլոր նահանգների:

Քրիսթին Բլաքերբին ասում է,- «Փոփոխության առաջարկը պետք է հաստատվի ԱՄՆ-ի երեք քառորդի կողմից: Այսպիսով, թեև հավասար իրավունքների փոփոխության առաջարկը հաստատվել է Կոնգրեսի կողմից, այն չի հաստատվել բավարար թվով նահանգների կողմից և չի դարձել Սահմանադրության մաս»:

Ամերիկացիների նախորդ սերունդներն իրենց կյանքն են վտանգել անհատական ազատություն և սահմանափակ կառավարություն ստեղծելու համար՝ վստահ լինելով, որ ազատությունը պահպանելու և երկիրը զարգացնելու համար զգոնություն է անհրաժեշտ:

Facebook Forum

XS
SM
MD
LG