Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը Իրանին մեղադրում է միջուկային գործարքը ոտնահարելու մեջ


ԱՄՆ-ը Իրանին մեղադրում է միջուկային գործարքը ոտնահարելու մեջ
please wait

No media source currently available

0:00 0:01:32 0:00

Միավորված ազգերի կազմակերպությունը եւ Եվրոպական միությունը հինգշաբթի օրը հայտարարել են, որ Իրանը հավատարիմ է մնում միջուկային հարցերով կնքված միջազգային համաձայնագրի իր պարտավորությունների կատարմանը։ Սակայն ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին դա չի ընդունում։

Հեյլին խոսել է Իրանի կողմից ՝՝բալիստիկ հրթիռների շարունակական փորձարկումների, զենքերի անօրինական փոխադրումների եւ հրթիռային տեխնոլոգիաներ ձեռքբերելու՛՛ մասին։ Նրա խոսքերով, այս ամենը խոսում է այն մասին, որ Իրանը հավատարիմ չի մնում միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների կատարմանը։

Նրա խոսքերով, Անվտանգության խորհուրդը չի դիմել ՝՝այդ ոտնահարումների դեմ՛՛ նույնիսկ նվազագույն քայլերի։
ՄԱԿ-ի քաղաքական հարցերով պատասխանատու Ջեֆրի Ֆելթմանը, խոսելով միջուկային գործարքի կետերն Իրանի կողմից ուժի մեջ մտցնելու ու համագործակցելու մասին, նշել է նաեւ 2Օ16 թվականի մարտ ամսին Հնդկական օվկիանոսում զենքեր տեղափոխող նավը Ֆրանսիայի կողմից առգրավվելու փաստը։

՝՝Զենքերն ուսումնասիրելուց եւ ստացված տեղեկությունները վերլուծության ենթարկելուց հետո կայացվել է եզրակացություն այն մասին, որ առգրավված զենքն իրանական արտադրության է եւ փոխադրումներն իրականացվել են Իրանի տարածքից՛՛։

Շարունակելով նրա խոսքերը՝ ԱՄՆ-ի դեսպան Հեյլին ասել է, թե գլխավոր քարտուղարության զեկույցը ՝՝լցված է եղել Իրանի վարչակարգի բնույթի մասին վճռական ապացույցներով՛՛։

՝՝Գլխավոր քարտուղարի զեկույցում հստակ ասված է, որ Իրանը ոտնահարում է Անվտանգության խորոհրդի թիվ 2231 բանաձեւը։ Եվ մենք, որպես Անվտանգության խորհուրդ, պետք է պաշտպանենք այդ բանաձեւի դրույթները։ Մենք պիտի հաստատակամորեն ցույց տանք, որ չենք հանդուրժելու ՄԱԿ-ի բանաձեւերի որեւէ ոտնահարում՛՛։

Խորհրդի անդամ մի շարք երկրներ, ինչպես նաեւ Եվրոպական միության անդամներ, այդ թվում՝ Գերմանիան, որը Իրանի հետ կնքված գործարքի կողմերից մեկն է, հայտարարում են, որ կնքված գործարքի արդյունքում աշխարհն այսօր ավելի ապահով է դարձել եւ հորդորում, որ գործարքով ստանձնած պարտավորություններին հավատարիմ մնան բոլոր կողմերը։

Հիշեցնենք, որ նախագահական ընտրարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Իրանի հետ կնքված պայմանագիրը ՝՝երբեւիցե կնքված ամենավատ գործարքն է եղել՛՛։ Նա խոստացել էր ընտրվելու դեպքում այն չեղյալ հայտարարել։

Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է, թե քանի որ Իրանը շարունակում է աջակցել ահաբեկչությունը, Վաշինգտոնը քննարկում է Միացյալ Նահանգները գործարքից դուրս բերելու հարցը։

Facebook Forum

XS
SM
MD
LG