ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ու Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Մուն Ջե-ինի առաջին հանդիպմանը կողմերի միջև առկա կլինեն տարբեր տարաձայնություններ:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում նախագահ Թրամփը բազմիցս քննադատել է Սեուլին Միացյալ Նահանգների հետ անարդար առևտրային հարաբերությունների համար՝ սպառնալով դուրս բերել զորքերը Հարավային Կորեայից:
«Մենք վճարում ենք Հարավայի Կորեային: 28 հազար զինվոր ունենք առաջին գծում»,- ասում է նախագահ Թրամփը
Նախագահ Թրամփը չի շրջանցել նաեւ Հյուսիսային Կորեան՝սպառնալով, որ կհրահանգի սպանել Հյուսիսային Կորեայի բռնապետ Կիմ Չեն Ինին, սակայն հետագայում հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպելու վերջինիս հետ: Հարավային Կորեայի նախագահ Մունը ևս Փհենյանի հետ երկխոսության քաղաքականության կողմնակից է:
«Թրամփը հակասական հայտարարություններ է արել Հյուսիսային Կորեայի վերաբերյալ, սակայն կարծում եմ, որ ընդհանուր ռազմավարությունը կայանում է ճնշման միջոցով երկխոսության համար համապատասխան պայմաններ ստեղծելու մոտեցման մեջ: Եվ այդ մոտեցումնը աջակցում է նախագահ Մունը»,- նշում է Հարի Սամորը Հարվարդի համալսարանից:
Սակայն երկրների միջև առկա են նաև տարաձայնություններ, մասնավորապես ամերիկյան հակաբալիստիկ հրթիռային համակարգի տեղակայման հարցում: Նախագահ Մունը ժամանակավորապես կանգնեցրել է տեղակայման գործընթացը բնապահպանական խնդիրների պատճառով, որը զայրացրել է Վաշինգտոնին:
Սակայն փորձագետները կարծում են, որ կողմերը կխուսափեն լարվածությունը հանրայնացնելուց:
«Ընտրվելուց հետո երկու նախագահներն էլ հակված են համագործակցելու և շփվում են կամ ուղակի, կամ հատուկ բանագնացների միջոցով, ուստի կարծում եմ՝ երկու նախագահներն ամեն ինչ կանեն գագաթաժողովին պարզ դեմքով հանդես գալու համար»,- ասել է Բրյուս Քլիգները «Heritage Foundation» հաստատությունից:
Սպիտակ տան բարձրաստիճան մի պաշտոնյա հաղորդել է, որ կողմերը կքննարկեն սովորական ռեժիմով հակահրթիռային համակարգի տեղակայման հարցը: Նա ընդգծել է, որ սպասվում է անկեղծ ու բարեկամական զրույց այդ հարցի շուրջ:
Facebook Forum