Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով, փոխնախագահ Մայք Փենսը մեկ ամսից կայցելի Էստոնիա, Վրաստան եւ Մոնտենեգրո, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են փոխնախագահ Փենսի գրասենյակից:
Թալինում ԱՄՆ-ի փոխնախագահը կհանդիպի երեք Բալթյան երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի ու Լիտվայի նախագահներին:
Թբիլիսիում Մայք Փենսը Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլիի եւ վարչապետ Քվիրիկաշվիլիի հետ նախատեսում է քննարկել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ ներկա գտնվել ԱՄՆ-ի եւ Վրաստանի միասնական զորավարժություններին:
Պոդգորիցայում փոխնախագահ Փենսը քննարկելու է ԱՄՆ-ի եւ Մոնտենեգրոյի միջեւ համագործակցության զարգացումը:
Facebook Forum