Մատչելի հղումներ

Պետդեպարտամենտը հրապարակել է "Մարդկանց անօրինական փոխադրումների մասին" ամենամյա զեկույցը


ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրապարակել է Մարդկանց անօրինական փոխադրումների մասին ամենամյա զեկույցը։ Ըստ զեկույցի, մարդկանց անօրինական փոխադրումների՝ թրաֆիքինգի մակարդակով ամենավատ ցուցանիշն ունի աշխարհի 23 երկիր, որոնց թվում են Չինաստանը, Սիրիան ու Հյուսիսային Կորեան։

Մարդկանց անօրինական փոխադրումները, թրաֆիքինգը ժամանակակից աշխարհի ստրկության ձեւ է՝ բազմամիլիարդանոց քրեական արդյունաբերության ճյուղ, ինչից աշխարհում այսօր տառապում է ավելի քան 2Օ միլիոն մարդ։

Այս տարվա զեկույցն առաջին հերթին աչքի է ընկնում Չինաստանի մասին հատվածով, քանի որ այս երկիրն, առաջին անգամը լինելով, դասվում է այն նույն մակարդակին, որտեղ գտնվում են Հյուսիսային Կորեան ու Սիրիան։

Ինչպես ԱՄՆ-ի արտգործնախարար Ռեքս Թիլերսոնն է ասում, ՝՝Չինաստանն այսօր հայտնվել է դասակարգման ամենավերջին՝ երրորդ խմբում, քանի որ այն լուրջ քայլեր չի ձեռնարկում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում, երկիր, դեպի ուր շարունակվում է Հյուսիսային Կորեայից բռնի աշխատուժի ներկրումը՛՛։

Երրորդ խմբում Չինաստանին դասակարգելու փաստը այս երկրում մարդու իրավունքների իրավիճակը Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից դատապարտող լուրջ քայլ է։ Մի բան, որը Պեկինը հերքում է։ Վաշինգտոնը հայտարարում է, թե այս զեկույցն ունի դրական փոփոխություններ խրախուսելու նպատակ։

Զեկույցը ներկայացացնելու միջոցառմանը ներկա էին աշխարհի տարբեր երկրներից հրավիրված ութ կանայք ու տղամարդիկ, որոնք արժանացան մեր ժամանակների ստրկության դեմ դեմ պայքար մղելու համար գովասանքի

Ըստ զեկույցի, Հայաստանի եւ հարեւան Վրաստանի կառավարությունները լիովին կատարում են մարդկանց անօրինական փոխադրումները դադարեցնելուն ուղղված անհրաժեշտ պահանջները եւ շարունակում մնալ բարձրագույն՝ առաջին խմբում։

Ադրբեջանի կառավարության գործունեությունը լիովին չի համապատասխանում նվազագույն չափանիշներին, չնայած կիրառվում են ջանքեր։ Ադրբեջանը շարունակում է մնալ երկրորդ խմբում։

Այն երկրները, որոնք ըստ զեկույցի հայտնվում են երրորդ խմբում, հայտնվում են պատժամիջոցների ներքո, ինչը նշանակում է, որ զրկվում են Միացյալ Նահանգների հետ մշակույթի բնագավառում համագործակցության հնարավորությունից։

Facebook Forum

XS
SM
MD
LG