Մատչելի հղումներ

Եվրոպական հակամենաշնորհային մարմինը 2.4 մլրդ. եվրոյով տուգանել է Google-ին


구글 모바일 앱 아이콘.

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ 90 օր ժամանակ է տրամադրում համաշխարհային ամենահայտնի որոնողական կայքին՝ Google-ին՝ դադարեցնելու հակամենաշնորհային օրենքների խախտումը և սեփական էլեկտրոնային առևտրային ընկերություններին անօրինական առավելություն տալու փորձառությունը: Եվրահանձնաժողովը վերջերս բացահայտել է, որ Google-ը որոնման ընթացքում, ի տարբերություն իր մրցակիցների, ավելի նպաստավոր պայմաններ էր տրամադրում սեփական ընկերություններին, որոնցից մեկը Alphabet ընկերությունն է։:

«Այսօր Եվրահանձնաժողովը որոշել է 2.4 միլիարդ եվրոյի տուգանք սահմանել Google ընկերության նկատմամբ՝ Եվրամիության հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու պատճառով: Google-ը չարաշահել է իր գերիշխող դիրքերը շուկայում որպես որոնողական կայք՝ իր մեկ այլ ընկերությանը տալով անօրինական առավելություններ առևտրային ծառայություններում: Google-ը պետք է դադարեցնի իր նման գործելաոճը կամ տուգանքների ենթարկվի»,- ասել է Մարգարեթ Վեսթագերը Եվրոպական մրցակցային հանձնաժողովից:

Ընդհանուր այս հարցի շուրջ հետաքննությունը տևել է 7 տարի, որի ընթացքում մրցակիցները, այդ թվում՝ բազմաթիվ ամերիկյան և եվրոպական ընկերություններ, բազմիցս բողոքներ են հղել Google-ի դեմ։:

«Այն ինչ արել է Google-ը անօրինական է՝ եվրոպական հակամենաշնորհային օրենքներից ելնելով: Այն սահմանափակում է առողջ մրցակցելու եւ զարգանալու մյուս ընկերությունների հնարավորությունը, և ամենակարևորը՝ զրկում եվրոպացի սպառողներին մրցակցության, ընտրության և նորարարության հնարավորությունից»,- ասում է Վեսթագերը:

Սա եվրոպական հակամենաշնորհային մարմնի սահմանած ամենամեծ տուգանքն է, որը գերազանցում է 2009 թվականին Intel ընկերության դեմ 1.06 միլիարդանոց տուգանքը: Google ընկերության համար այն նաև ամենամեծ կանոնակարգային խնդիրն է 2013 թվականից ի վեր, երբ ԱՄՆ-ի իշխանությունները պահանջեցին ընկերությունից դադարեցնել ի շահ իր ընկերությունների վերախմբագրել մրցակիցների կայքերն ու սպառողների գրած արձագանքները:

Եվրամիության մրցակցության պաշտպանության մարմինն ընկերությանը մեղադրել է նաև իր Android բջջային համակարգի օգտագործման մեջ ընդդեմ իր մրցակիցների, որը վնասում է այդ ընկերությունների գործունեությանը: Google-ին մեղադրում են նաև իր մրցակիցների օնլայն գովազդային որոնումներն արգելափակելու մեջ: Այս մեղադրանքների ապացուցման պարագայում Եվրահանձնաժողովը ևս կարող է մեծ տուգանք սահմանել ընկերության նկատմամբ:

Google-ը հայտարարել է, որ համաձայն չէ Եվրամիության հակամենաշնորհային մարմնի բացահայտումների հետ և կվիճարկի այդ որոշումը:

Facebook Forum

XS
SM
MD
LG