Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները Սիրիային նախազգուշացնում է չկիրառել քիմիական զենք


Միացյալ Նահանգները Սիրիային նախազգուշացնում է չկիրառել քիմիական զենք
please wait

No media source currently available

0:00 0:01:22 0:00

Միացյալ Նահանգները հայտարարում է, թե տվյալներ ունի այն մասին, որ Սիրիայի կառավարությունը քիմիական նոր գործողություններ է ծրագրում, այնպես, ինչպես տեղի ունեցավ ապրիլ ամսին։

Երկուշաբթի ուշ երեկոյան Սպիտակ տան խոսնակ Շոն Սպայսերի կողմից հրապարակված հայտարարության համաձայն, Միացյալ Նահանգները նախազգուշացնում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, որ եթե նրա կառավարական ուժերն իրականացնեն նման հարձակում, ապա ՝՝նա եւ նրա զինված ուժերը ստիպված կլինեն վճարել ծանր գին՛՛։
ԱՄՆ-ի իշխանությունները սակայն չեն ներկայացնում կասկածների մասին որոշակի տեղեկություններ կամ փաստեր։
Հիշեցնենք, որ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Խան Շեյխուն քաղաքում ապրիլի 4-ին իրականացված քիմիական հարձակման արդյունքում ավելի քան 8Օ մարդ էր զոհվել։ Ֆրանսիայի կառավարության կողմից իրականացված փորձաքննությունը ցույց էր տվել, որ հարձակման ժամանակ կիրառվել էր սարին տեսակի գազ։ Նմանատիպ հարձակում Սիրիայում իրականանցվել էր 2Օ13 թվականին։

Նախագահ Ասադը հերքել է Խան Շեյխունում իր ուժերի կողմից քիմիական զենք կիրառելու մասին բոլոր մեղադրանքները ու հայտարարել, թե դրանք ՝՝շինծու՛՛ են՝ հորինված ԱՄՆ-ի կողմից, իր ուժերի դեմ ռազմական գործողություններն արդարացնելու նպատակով։

Հիշեցնենք նաեւ, որ ամերիկյան ուժերը գրոհել էին Սիրիայի օդային այն հենակետը, որտեղ ըստ նրանց տեղեկությունների, պահվել էին այդ զենքերը։ Դրանից հետո ԱՄՆ-ի պաշտպանության նախարարար Ջիմ Մեթիսն ասել էր, թե Սիրիան տարբեր հատվածներում է վերատեղաբաշխել իր ռազմաօդանավերը եւ դեռեւս պահպանում է որոշ չափով քիմիական զենքեր։


Facebook Forum

XS
SM
MD
LG