Մատչելի հղումներ

Մոսուլի անկումը ԴԱԵՇ-ի տապալում դեռեւս չի նշանակում


Մոսուլի անկումը ԴԱԵՇ-ի տապալում դեռեւս չի նշանակում
please wait

No media source currently available

0:00 0:01:43 0:00

Իրաքի կառավարական ուժերը պատրաստ են ԴԱԵՇ-ի դեմ մի քանի օրից տոնել հաղթանակ Մոսուլում: Սակայն ինչպես փորձագետներն են ասում, միայն պատերազմի դաշտում տարած հաղթանակը բավարար չէ հարատեւ խաղաղություն հաստատելու համար:

Իրաքի կառավարական ուժերը կայուն առաջընթաց են գրանցում դեպի Մոսուլի պատմական կենտրոնը տանող ճանապարհին: Սա է վերջին այն հատվածը, որը դեռեւս մնում է ԴԱԵՇ ծայրահեղական խմբավորման զինյալների վերահսկողության ներքո: Սակայն ճակատամարտն այստեղ բարդ է այն պատճառով, որ հին քաղաքը շատ խիտ է բնակեցված:

Ինչպես իրաքյան ուժերի հրամանատարներն են ասում, արդեն մի քանի հազար ընտանիք տարհանվել է այստեղից: Եվ այն շատ մեծ զգոնություն է պահանջում քաղաքացիների ու զինվորականների կյանքը վտանգի տակ չդնելու համար:
Սակայն զոհեր, ցավոք, լինում են:

Տեղահանվածներից Սուհամ Մոհամեդի խոսքերով, իր դստրերը գտնվել են շրջափակման մեջ հայտնված հատվածում: ‘’Օդային գրոհի ժամանակ կործանվել է մեր տունը եւ ես կորցրել եմ աղջիկներիս: Հիմա ուզում եմ գնալ նրանց փնտրելու: Գուցե դեռ ողջ են, չգիտեմ’’, ասում է նա:

Չնայած այս դժվարություններին, Իրաքի իշխանությունները համոզված են, որ Մոսուլը շուտով կազատագրվի: Իսկ փորձագետներն ասում են, թե ԴԱԵՇ-ին պարտության մատնելու հանգամանքը չի երաշխավորում հարատեւ խաղաղություն: Կարեւոր է, ասում է Բրուքինգզի հաստատության վերլուծաբան Մայքըլ Օ'Հենլոնը, որ քաղաքի կառավարումը ստանձնած մարդիկ ներկայացնեն էթնիկական ու կրոնական բոլոր մեծ խմբերը:

Նրա խոսքերով. ‘’Նման խաթարված հասարակությունում մարդիկ հեշտությամբ չեն հավատում կամ վստահում մեկը մյուսին միայն այն բանի համար, որ թշնամին ոչնչացված է: Հարկավոր է, որ նրանք այդ փոխվստահությունը կառուցեն իրար միջեւ համագործակցությունը խորացնելու արդյունքում’’:


Մոսուլի անկումը նշանավորելու է Իրաքում ԴԱԵՇ-ի, կամ ինչպես իրենք են ասում`’’Իսլամական պետության’’ հաստատած խալիֆայության տապալում: ԴԱԵՇ-ը կորցնում է նաեւ Սիրիայում իր գլխավոր քաղաք Ռաքքան: Սակայն ծայրահեղական այս խմբավորումը դեռեւս լայնածավալ տարածքներ է տնօրինում ե՛ւ Իրաքում ե՛ւ Սիրիայում:


XS
SM
MD
LG