Մատչելի հղումներ

‘’Օբամաքեըր’’-ը` որպես հանրապետականների առաջին քննություն


‘’Օբամաքեըր’’-ը` որպես հանրապետականների առաջին քննություն
please wait

No media source currently available

0:00 0:02:05 0:00

Չնայած այն հանգամանքին, որ հանրապետկանները վերահսկում են ե՛ւ Սպիտակ տունը ե՛ւ Կոնգրեսը, միեւնույն է, ստիպված են նախկին նախագահ Բարաք Օբամայի հաստատած առողջապահական օրենքները կասեցնելու եւ դրանք այլ օրենքներով փոխարինելու համար տանել սուր պայքար:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս է հայտարարել, որ առողջապահական ‘’Օբամաքեըր’’ անվանումը ստացած համակարգի չեղարկումը մեծ հաղթանակ կլինի ամերիկացիների համար:

Նրա հետ համամիտ են հանրապետականները, այդ թվում` Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայընը:

Հանրապետականներն այսօր ներկայացնում են առողջապահության ոլորտը բարեփոխելու մի նախագիծ, որը նախատեսում է վերացնել պարտադիր ապահովագրումը, ինչը բժշկական ապահովագրություններ էր ապահովում նաեւ աղքատների ու հաշմանդամների համար: Դրանից հրաժարումը դեմոկրատները համարում են աղետաբեր:

Դեմոկրատ սենատոր Մեյզի Հիրոնոյի խոսքերով. ‘’Եթե երիտասարդ եք ու առողջ, խնդիր չունեք: Սակայն, եթե աղքատ եք, ծեր կամ հիվանդ, հաստատ տուժում եք’’:

Դեմոկրատները հանրապետականների ներկայացրած ծրագիրն արգելափակելու համար չունեն բավարար ձայներ Սենատում: Արգելափակելու համար նրանք ունեն մի քանի հանրապետականների աջակցության կարիքը: Իսկ մի քանի հանրապետականներ իրոք դեմ են Թրամփի աջակիցների կողմից ներկայացված օրինագծին:

Նրանցից է սենատոր Դիին Հելլերը, որն ասում է, թե չի կարող կողմ քվեարկել մի նախագծի, որը միլիոնավոր ամերիկացիների է զրկում բժշկական ապահովագրություններից:

Ու եթե հանրապետականները չկարողանան անցկացնել իրենց նախագիծը, դեմոկրատները պատրաստ են ներկայացնել այլընտրանքային նախագիծ, որն ավելի կամրապնդի ‘’Օբամաքեըր’’-ի դիրքերը:

Դեմոկրատ սենատոր Չաք Շումերն ասում է, որ ‘’Եթե հանրապետականները ձախողվեն, դրանից հետո նրանք արդեն կհրաժարվեն ‘’Օբամաքեըր’’-ը սաբոտաժի ենթարկելու իրենց որդեգրած այս դիրքից ու կնստեն մեր կողքին` ‘’Օբամաքեըր’’-ն ավելի հղկելու համար:

Ասենք, որ հանրապետականների նախագիծը գրվել է գաղտնի: Չնայած այն հանգամանքին, որ կարող են իրականացվել որոշ փոփոխություններ, շատ մեծ հարցական է կախված այդ նախագծի վրա, նախագիծ, որը կարող է դառնալ նաեւ հանրապետակնների առաջին քննությունն` ընդդեմ դեմոկրատ փոքրամասնության:

Facebook Forum

XS
SM
MD
LG