Մատչելի հղումներ

Արդյո՞ք Թրամփը կլինի Ուրգանթի և Քոլբերթի խոսակցության թեման


Ռուսաստանում հանդիպել են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի լավագույն կատակերգակներից երկուսը՝ Սթիվ Քոլբերթը և Իվան Ուրգանթը:

«Երեկոյան Ուրգանթ» երգիծական հաղորդման հաղորդավար Իվան Ուրգանթը Ինսթագրամում լուսանկար է հրապարակել ամերիկացի կատակերգակի հետ` այն վերնագրելով «Երեկոյան Քոլբերթ»: Ինչպես թերևս շատերը կռահեցին, Իվան Ուրգանթի «Երեկոյան Ուրգանթ» երգիծական հաղորդումը հյուրընկալելու է ամերիկացի հանրահայտ կատակերգակին:

Սթիվ Քոլբերթն էլ իր հերթին Թվիթերում անդրադարձել էր Դոնլադ Թրամփի՝ գաղտնի ձայնագրությունների մասին հայտարարությանը:

ԱՄՆ-ի նախագահը շաբաթվա սկզբում գրել էր,- «Անկախ այն բանից, թե Ջեյմս Քոմիի հետ իմ խոսակցության «ձայնագրություններ» գոյություն ունեն թե ոչ, ես դրանք չե՛մ արել և չունե՛մ նման ձայնագրություններ»:

Սթիվ Քոլբերթը որպես պատասխան նկար էր հրապարակել, որում ինքը զբոսնում է Ռուսաստանի փողոցներում, և նկարի վերնագրում գրել էր «Պարոն նախագահ, մի անհանգստացիր: Ես Ռուսաստանում եմ: Եթե «Ձայնագրություններ» գոյություն ունեն, ես դրանց կրկնօրինակը ինձ հետ կբերեմ»:

«CBS» հեռուստաընկերությունը, որտեղ աշխատում է Սթիվ Քոլբերթը, հաստատել է, որ կատակերգակին գործուղման է ուղարկել Ռուսաստան, սակայն չի բացահայտել թե ինչ ծրագրեր են նախատեսված:

Facebook Forum

XS
SM
MD
LG