Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում գրանցված բախումներով


ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամլո քարտուղարը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ.

«Մենք կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտնած մտահոգությունը հրադադարի վերջին խախտումների կապակցությամբ, որոնց արդյունքում շփման գծում ցավալի կորուստներ գրանցվեցին: Մենք կրկնում ենք կողմերին ուղղված համանախագահների կոչը՝ զերծ մնալ իրավիճակը սրելուց եւ միջոցներ ձեռնարկել, որոնք կթուլացնեն լարվածությունը:

Մենք նաեւ միանում ենք համանախագահներին, կոչ անելով կողմերին վերսկսել առարկայական բանակցություններ՝ քաղաքական կամք դրսեւորելով։ ՄԱԿ-ն իր կողմից պատրաստ է այս ուղղությամբ անհրաժեշտ ցանկացած աջակցություն ցուցաբերել»:

Ավելի վաղ իր հայտարարության մեջ ղարաբաղյան հակամարտության կողմերին հրադադարը պահպանելու եւ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու կոչ էր արել նաեւ ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամլո խոսնակ Հեդեր Նյուերթը:

XS
SM
MD
LG