Մատչելի հղումներ

Սպիտակ տունը աջակցում է Ուկրաինային


President Donald Trump, right, speaks during a meeting with Ukrainian President Petro Poroshenko in the Oval Office of the White House, in Washington, June 20, 2017.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին: Հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի հետ գագաթաժողովից առաջ:

«Մենք չափազանց լավ քննարկում ենք ունեցել: Կշարունակենք այն օրվա ընթացքում: Կարծում եմ զգալի առաջընթաց ունենք»,- ասել է նախագահ Թրամփը:

Նախագահ Պորոշենկոն երախտապարտություն հայտնեց ԱՄՆ-ին օժանդակության համար և խոստացավ պայքարել իր երկրում հանուն ազատության և ժողովրդավարության հաստատման:

«Մենք պայքարում ենք ազատության և ժողովրդավարության հաստատման, անվտանգության և պաշտպանության սեկտորների բարեփոխումների համար»,- հայտարարել է Պորոշենկոն:

Պորոշենկոյի այցը համընկել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պատժամիջոցներն ընդլայնելու վերաբերյալ նախաձեռնությանը, որն ուղղված է Ուկրաինայի հակամարտության մեջ, Մոսկվայի աջակցությունը վայելող 38 անձանց ու կառույցներին դեմ։

«Մենք կպահպանենք պատժամիջոցները Ռուսաստանի դեմ մինչև Ռուսաստանի կողմից Արևելյան Ուկրաինայից դուրս գալը:»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը

Հետխորհրդային շրջանում Ուկրաինան առերեսում է բազմաթիվ տնտեսական և քաղաքական խնդիրների, որոնցից գլխավորը լայնածավալ կոռուպցիան է: Ուկրաինայի ամենահարուստ գործարարներից մեկը հանդիսացող նախագահ Պորոշենկոն հաճախ մեղադրվում է այս ուղղությամբ անգործության մեջ:

«Ես հույս ունեմ, որ մեր քաղաքական վերնախավն ի վերջո կհասկանա, որ եթե նրանք ցույց չտան արդյունքներ, ապա մարդկանց դժգոհությունը կարող է հանգեցնել բացասական սոցիալական և տնտեսական հետևանքների»,- ասում է Յարոսլավ Յուրչիշինը Transparency International Ուկրայինա կազմակերպությունից:

Որոշ վերլուծաբաններ զգուշացրել են, որ հետևանքների շարքում կարող են լինել 2014 թվականի օրինակով զանգվածային բողոքի ցույցերի վերսկսումը:

Facebook Forum

XS
SM
MD
LG