Մատչելի հղումներ

Ջորջիա նահանգի խորհրդարանական ընտրությունները քննություն են հանրապետականների համար


FILE - A voter leaves a polling site after casting a ballot in a special election in Marietta, Ga.
FILE - A voter leaves a polling site after casting a ballot in a special election in Marietta, Ga.

Երեքշաբթի Ջորջիա նահանգում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Այս հատուկ ընտրությունները փորձ են հանրապետական կուսակցության համար և կարող են դիտարկվել որպես հանրապետական վարչակազմի վստահության հանրաքվե:

Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնում է 30 տարի կոնգրեսականի աշխատակազմում աշխատած Ջոն Օսոֆը: Սա վերջինիս առաջին ընտրություններն են:

Նրա մրցակիցն է 55 ամյա հանրապետական Քերեն Հանդելը, ով Ջորջիա նահանգի նախկին պետքարտուղարն է:

Ընտրություններին հաղթանակ տարած թեկնածուն կփոխարինի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում հանրապետական Թոմ Փրայսին, ով պաշտոն է ստացել Դոնալդ Թրամփի վարչակազմում:

Ջորջիայում նախագահական ընտրությունների ժամանակ նախագահ Թրամփը մեկ տոկոսոի առավելությամբ դժվարությամբ հաղթանակ է գրանցել դեմոկրատ Հիլարի Քլինտոնի նկատմամբ:

Հարցումները ցույց են տալիս, որ մրցակիցների միջև ընթանում է հավասար պայքար: Ընտրությոնների կարևորության մասին է վկայում երկու կուսակցությունների նախընտրական շրջանում ծախսած գումարները՝ մոտ 50 միլիոն դոլար:

Անկախ այս ընտրությունների արդյունքներից հանրապետական կուսակցությունը շարունակում է վայելել մեծամասնություն Ներկայացուցիչների պալատում՝ դեմոկրատներից առաջ անցնելով 45 մանդատով: Սպասվում է, որ հանրապետականները կհաղթեն նաև նույն օրը Հարավային Կարոլինայի ընտրություններում:

Դեմոկրատական կուսակցությունն այժմ աշխատանքներ է տանում հաջորդ տարվա ընտրությունների ընթացքում ԱՄՆ-ի Կոնգրեսում մեծամասնություն ձեռք բերելու ուղղությամբ: Ջորջիա նահանգի ընտրություններում հնարավոր հաղթանակը կարող է դիտարկվել որպես առաջին քայլ քաղաքական մեծամասնության վերականգման հարցում:

Facebook Forum

XS
SM
MD
LG