Մատչելի հղումներ

Ֆրանսիան կդառնա Եվրամիության պաշտպանական ոլորտի առաջատար


ဂ်ပန္ႏိုင္ငံ တိုဂ်ိဳၿမိဳ႕က Shopping စင္တာတခုထဲ မ၀င္ခင္ အပူခ်ိန္ တိုင္းေပးေနတဲ့ ၀န္တမ္းတဦး။ (ဇြန္ ၁၁၊ ၂၀၂၀)
ဂ်ပန္ႏိုင္ငံ တိုဂ်ိဳၿမိဳ႕က Shopping စင္တာတခုထဲ မ၀င္ခင္ အပူခ်ိန္ တိုင္းေပးေနတဲ့ ၀န္တမ္းတဦး။ (ဇြန္ ၁၁၊ ၂၀၂၀)

Անվտանգությունը չափազանց կարևոր ոլորտ է Եվրամիության համար: Ուկրայինայի նկատմամբ Ռուսաստանի վարած զավթիչ քաղաքականության և ծայրահեղ իսլամական խմբավորումների ակտիվության հետ զուգահեռ Եվրամիությունը շուտով կլքի ռազմական առումով առավել հզոր անդամներից մեկը:

«Բրեքզիթից հետո Ֆրանսիան կդառնա Եվրամիության ամենակարևոր ռազմական ուժը, և դա կանդրադառնա եվրոպական անվտանգության համակարգի վրա»,- ասում է Economist պարբերականի խմբագիր Էդվարդ Լուկասը:

Այս պահին ֆրանսիական 4 հազարանոց զորախումբ պայքարում է իսլամիստ ծայրահեղականների հետ Հյուսիսային Աֆրիկայում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը կոչ է անում իր դաշնակիցներին ավելի ակտիվորեն ներգրավվել պաշտպանության ոլորտի հարցերում:

«Ես ցանկանում են ամրացնել եվրոպական գործընկերությունը, մասնավորապես Գերմանիայի հետ և վստահ լինել, որ Գերմանիան կմեծացնի իր ներգրավվածությունն այս հարցերում»,- հայտարարել է նախագահ Մաքրոնը:

Սակայն Էդվարդ Լուկասի կարծիքով Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը չի ցանկանում եվրոպական անվտանգությունը կապել ֆրանս-գերմանական ռազմական դաշինքի հետ:

«Նա չափազանց շահագրգռված է Եվրոպայի պաշտպանության հարցում Միացյալ Նահանգների ամբողջական ներգրավվածության պահպանման մեջ»,- ասում է Լուկասը:

Եվրամիությունը հիմնում է ընդհանուր հրամանատարական կենտրոն և 560 միլիոնանոց պաշտպանության հիմնադրամ: Սա ընդհանուր պաշտպանողական քաղաքականության մի մասն է:

«Պետք է հստակեցնել: Մենք չենք առաջարկում փոխարինել ՆԱՏՕ-ին կամ մրցել նրա հետ»,- ասում է Եվրամիության արտաքին գործերի և քաղաքական անվտանգության գլխավոր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում տեղակայել է մի քանի հազարանոց ստորաբաժանում:

«Եվրոպական մայրցամաքի բանակներն ուղղակի անպատրաստ են դիմակայելու ռազմական ներխուժմանը բացառությամբ Ֆրանսիայի, իսկ գերմանական բանակը անարդյունավետ է, ունի վատ ֆինանսավորում և սպառազինություն»,- ասում է Մայքլ Վոլֆսոնը Գերմանական զինված ուժերի համալսարանից:

Մեծ Բրիտանիան կարևոր ռազմական միավոր էր Եվրամիության դաշինքում, սակայն Բրեքզիտի պարագայում Ֆրանսիան կվերածվի դաշինքում ռազմական ոլորտի հիմնական առաջատարի:

Facebook Forum

XS
SM
MD
LG