Մատչելի հղումներ

Լարվածության նոր ալիք ռուս-ամերիկյան հարաբերություններում Սիրիայի հարցի վերաբերյալ


FILE - A pair of U.S. Air Force F-15E Strike Eagles fly over northern Iraq after conducting airstrikes in Syria, in this U.S. Air Force handout photo.

Երկուշաբթի օրը Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը վերականգնում է իր ինքնապաշտպանության իրավունքը Սիրիայում Դաեշ-ի դեմ պայքարի համատեքստում: Սպիտակ տան խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ այն բանից հետո, երբ Ռուսաստանը զգուշացրել է, որ իր գործողությունների տարածքում հայտնված ինքնաթիռը կդիտարկվի որպես հավանական թիրախ:

ԱՄՆ ԶՈՒ Գլխավոր շտաբների միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ կշարունակվի բաց երկխոսությունը՝ հաշվի առնելով Սիրիայում առկա անվտանգության խնդիրները:

Ռուսաստանը հայտարարել էր, որ դադարեցնում է ԱՄՆ-ի հետ օդային անվտագության ապահովման մասին համաձայնագիրն այն բանից հետո, երբ ամերիկյան ռազմաօդային ուժերը խոցել են սիրիական ռազմական կործանիչը, որը ըստ ամերիկյան կողմի, ռմբակոծում էր ԱՄՆ-ի կողմից աջակցություն վայելող զինյալներին: Մոսկվան ասել է, որ կդիտարկի Եփրատ գետից դեպի արևմուտք ներխուժած ռազմական ինքնաթիռը որպես հավանական թիրախ և կարող է հետապնդել ու խոցել այն:

Վերլուծաբան Ջեյմս Ջեֆրիի կարծիքով սիրիական ինքնաթիռի խոցումը մեծ լարվածություն է առաջացրել, հատկապես ռուս-ամերիկյան հարաբերություններում, սակայն վերլուծաբանի կարծիքով Ռուսաստանը չունի համապատասխան ներուժ՝ տարածաշրջանում Միացյալ Նահանգների շահերին վնասելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG