Մատչելի հղումներ

Մաքրոնի կուսակցությունը ստացավ Ֆրանսիայում խորհրդարանական մանդատների ճնշող մեծամասնությունը


French President Emmanuel Macron meets people after voting in the final round of parliamentary elections, in the northern seaside town of Le Touquet, France, June 18, 2017.
French President Emmanuel Macron meets people after voting in the final round of parliamentary elections, in the northern seaside town of Le Touquet, France, June 18, 2017.

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրութունների ավարտին նախագահ Էմանուել Մաքրոնի «Դեպի Առաջ» կուսակցությունն արդյունքում կզբաղեցնի 577 տեղանոց խորհրդարանի 355-ից 425 տեղերը՝ առաջ անցնելով ավանդական ֆրանսիական քաղաքական ինչպես ձախակողմյան, այնպես էլ աջակողմյան ուժերից:

Հաղթանակը հնարավորություն կտա նախագահ Մաքրոնին առաջ տանել իր բարեփոխումների մասին խոստումները՝ կապված Ֆրանսիայի աշխատանքային օրենսգրքի, ինչպես նաև սոցիալական ապահովության համակարգի հետ:

Վարչապետ Էդուարդ Ֆիլիպի խոսքերով նախագահ Մաքրոնը հավատ է ներշնչում Ֆրանսիացի ընտրողներին:

«Այս կիրակի դուք մեծամասնություն շնորհեցիք նախագահին և կառավարությանը: Այս մեծամասնությունն ունի առաքելություն՝ գործել հանուն Ֆրանսիայի: Այս քվեարկությամբ ֆրանսիացիների գերակշռող մասն ընտրել է հույսը զայրույթի և վստահությունը անվստահության փոխարեն»,- հայտարարել է վարչապետ Ֆիլիպը:

Մաքրոնը մեկ ամսից ավել է զբաղեցնում նախագահի պաշտոնը, սակայն արդեն աչքի է ընկել միջազգային ասպարեզում: Նա դիմադրել է նախագահ Թրամփի ձեռքի սեղման հայտնի սովորությանը, քննադատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կանգնած լինելով նրա կողքին և հանդես եկել նոր նախաձեռնությամբ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտարարել է, որ դուրս է գալիս կլիմիայի փոփոխության մասին փարիզյան համաձայնագրից:

Ընտրություններին Մաքրոնի հակառակորդն էր ծայրահեղ աջակողմյան «Ազգային Ճակատ» կուսակցությունը Մարին Լը Պենի գլխավորությամբ: Ամենայն հավանականությամբ վերջիններս կստանան ընդամենը 10 տեղ խորհրդարանում, որոնցից մեկը նախատեսված է հենց Լը Պենի համար: Վերջինս կանխատեսում էր Ազգային Ճակատի հաղթանակն այս ընտրություններին:

Facebook Forum

XS
SM
MD
LG