Մատչելի հղումներ

Հայտնաբերվել են 7 զոհված նավաստիների մարմինները


Damaged part of USS Fitzgerald is seen at the U.S. Naval base in Yokosuka, southwest of Tokyo, June 18, 2017. Navy divers found a number of sailors' bodies Sunday aboard the stricken USS Fitzgerald that collided with a container ship in the busy sea off
Damaged part of USS Fitzgerald is seen at the U.S. Naval base in Yokosuka, southwest of Tokyo, June 18, 2017. Navy divers found a number of sailors' bodies Sunday aboard the stricken USS Fitzgerald that collided with a container ship in the busy sea off

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը հաղորդում են, որ հայտնաբերել են շաբաթ օրը ճապոնական ափերի մոտ ամերիկյան «Ֆիցջերալդ» ռազմանավի ու Ֆիլիպինների դրոշի տակ գտնվող բեռնանավի բախման արդյունքում զոհված 7 նավաստիների մարմինները: Դրանք հայտնաբերվել են ռազմանավը նավահանգիստ բերելուց հետո, երբ ջրասույզները հնարավորություն են ստացել ուսումնասիրել 154 մետրանոց ականակրի վնասված հատվածները: «Քրիստալ» բեռնանավի անձնակազմի 21 անդամներից ոչ ոք չի տուժել:

Պատահարը տեղի է ունեցել Յոկոսուկայից 100 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք հեռավորության վրա Տոկիոյի և Յոկոհոմայի նավահանգիստներից մեկնող առետրային նավերի հիմնական ճանապարհին:

Ամերիկյան ռազմածովային ուժերի ներկայացուցիչ, փոխծովակալ Ջոզեֆ Օուքոյնը չի հաստատել, որ պատահարը տեղի է ունեցել ռազմանավի մեղքով: Հայտնի է, որ պատահարից առաջ բեռնանավը 180 աստիճանի պտույտ է կատարել: Այս պահին ընթանում է հետաքննություն:

«Սա ակնհայտ արտակարգ դեպք էր, սակայն ռազմանավի անձնակազմն արագ արձագանքել է, և ես անչափ հպարտ եմ անձնակազմով, թե ինչպես են գործել և փրկել նավը»,- ասել է փոխծովակալը:

«Ֆիցջերալդ» ռազմանավի հրամանատար Բրյուս Բենսոնն անձնակազմի այն անդամների շարքում էր, ում ուղղաթիռներով հեռացրել էին պատահարի վայրից, սակայն այնուհետև նա շատ շուտ դուրս է գրվել Յոկոսուկայում ամերիկյան ռազմածովային հոսպիտալից:

Facebook Forum

XS
SM
MD
LG