Մատչելի հղումներ

Թռիչքի ժամանակ ծնված երեխան ցմահ անվճար երթևեկելու հնարավորություն է ստացել


Հնդկաստանի «Jet Airways» ավիաուղիները հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայից դեպի Հնդկաստան իրականացվող թռիչքի ժամանակ ինքնաթիռում ծնված տղային ողջ կյանքի ընթացքում անվճար տոմսեր կտրամադրի:

Երեխայի մայրը, ում ինքնությունը անվտանգության նկատառումներով չի բացահայտվել, երեխային լույս աշխարհ է բերել բժշկի նշանակած ժամկետկից չափազանց վաղ:

Ծննդաբերության ժամանակ կնոջն օգնել է ինքնաթիռի անձնակազմը և ուղևորներից մեկը ով բժիշկ էր:

Ավիաուղիները չի բացահայտել, երեխայի ազգությունը, սակայն նշել է, որ նա կկարողանա օգտվել ավիաուղիների առաջարկած 65 տեղական և միջազգային ուղղություններից մինջև կյանքի վերջ:

Այսպիսի դեպքերը թեև քիչ են, սակայն աննախադեպ չեն: Նման մարդկանց անձնագրերում՝ որպես ծննդավայր նշվում է «Ծնվել է ինքնաթիռում»:

Ինքնաթիռում ծնվելը միշտ չէ, որ ընձեռում է ցմահ անվճար երթևեկելու հնարավորություն: Մինչ այժմ նման որոշում են կայացրել ընդհամենը 6 ավիաուղիներ:

XS
SM
MD
LG